Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սպասեցիր որ առանձին ըլլամ քեզի հետ։

— Պատմիր, լսում եմ։

Պատմեցի դէպքը ամենայն մանրամասնութեամբ:
Պահ մը լռեց. դէմքը մռայլեցաւ եւ զայրոյթը հազիւ զսպելով.

— Ախր, պատմէիր բոլորի առաջ... Ոչի՜նչ... կը
պատմես բոլորին: Ես այդ բոլորի պատասխանը տալիս եմ
գիւղ հաստատուելուվ: Ճիչղ են մտածում ազրպէյճանց իները։
Մենք հող ենք պահանջում, պահանջում ենք Արեւմտահայաստանը,
մինչ մարդիկ, մեր քթի տակ, ուզում են
եղածն էլ տանել: Լաւ որ լսել ես այդ խօսակցութիւնը։
Դու Էլ պիտի դաղուես, որ իմանաս աշխատել: Սա պիտի
իմանան բոլորը, որ կողմնորոշուեն, ամրացնեն եղածը:
Պիտի անձնական օրինակով անել, տէր դառնալ մեր գիւղին,
կառչել հողին...

— Մի բան էլ աւելացնեմ, ախր մենք շուն ժողովուրդ
ենք, սպասիր, սպասիր, մի՛ բողոքիր, շուն ենք որ ասում
եմ հաւատարմութեան իմաստով Է: Գիտե՞ս որ մենք շան
Պարոյր Սեւակ Փարիզի մէջ խումբ մը Հայասաանցի գրողներու հետ
ՁախԷն աջ՝ Անահիտ Սահինհան, Պարոյր Սեւակ, Լեւոն Միրիջանեան,
Վարդգէս Պետրոսեան, Խաժակ Կիւլնազարհան, Մկրտիչ Սարգիսեան: