Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անմիջապէս ասեմ, որ այս երիտասարդը սիւների
էր, գուցէ այն իրողութիւնը, որ ես Էլ եմ սիւնեցի, պատճառներից
մէկն էր այն մղումի, որ նրան բերել էր ինձ
մօտ։

Յուզուել էր ու բարկութեան ու լացի խառը շեշտով
պատմում էր, թէ ոնց, Կոմիտասի այգում, մի քանի
սփիւռքահայ ուսանողների ձերբակալել են ու լցրել մի
վիլլիսի մէջ ու տարել միլիցատուն, ուր եւ պահել նրանց
մինչեւ երեկոյ: Այնտեղ է եղել եւ ինքը մեր Սիսիանցին:

Ուսանողը պատմում էր, զայրոյթով էր պատմում,
թէ ոնց էին հարցաքննում երիտասարդներին:

— Անուն — Ազգանուն:

— Ռոմիկ Առաքելեան:

Սա, ի հարկէ սուտ անուն է լինում: Նա եղել է
ուսանող: Միլիցիաների բոլոր հարցերին տուել է սխալ
պատասխան, առանց մտածէլու հետեւանքների մասին:

Յանկարծ, միլիցիոները յիշելով մի բան, որ առաջին
րոպէից պէտք է պահանջէր, ասել է.

— Քաղաքացի, դոկումենտներդ:

Կարծեցեալ Ռոմիկը ասել է.

— Այնքան քաշքշեցիր ինձ, հրեցիր, գետին տապալեցիր,
որ էս ա, ընկել ա գրպանիցս: Հիմի, ես ձեզանից
եմ պահանջելու իմ դոկումենտները, այսինքն փաստաթղթերը:

— Լռիր, հիմի Էլ, երեւի, մեզ զբաղեցնես լեզուի
դասերով: Յիշիր որ սաւետի երկրում ես։

— Ըկե՛ր միլպետ, խնդրում եմ դուք էլ յիշէք որ
եղել է Լենին ու նա ապրում է։ Ու նա յարգել է իւրաքանչիւր
հանրապետութիւն: Ու նա, մինչեւ իսկ յանձնարարել
է գնացքի տոմսերը տպագրել տուեալ հանրապետութեան
լեզուով, տուեալ հանրապետութեան հողի վրայ:

— Լռիր։ Պատասխանէց միայն հարցերին: Մասնագիտութի՞ւնդ:

— Աշխատում եմ թիւ երեք կօշիկի ֆապրիքում եւ
սաղ օրը ստանտարտ կօշիկներ եմ կարում:

— Այդ ստանդարտն ինչ է եւ ինչ ես ուզում ասել:

— Ուզում եմ ասել, հլա ստանտարտ կօշիկ կտրել