Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հին Աստուածների բովանդակութիւնը մասամբ իրական է, մասամբ՝ երազական: Մեծագոյն երազատէրն Աբեղան է եւ բեմադրական կառուցումն այս հանգամանքի վրայ պետք է հիմնուի։ Երազական տեսարանները մեծ մասամբ թատերական հնարքներ են եւ ոչ հոգեբանական երեւոյթներ: Իր երկի կառուցման մէջ է. Շանթ ընկած է մի բաւիղի մէջ, որից դուրս ղալ չի յաջողած, ուստի մի տարտամութիւն կայ գործի մէջ եւ մի ներքին հակասութիւն: Դրա պատճառն այն է, որ իր անձերը յոյզի ծնունդ են, իսկ իր երազական տեսիլները մասամբ յոյզի, մասամբ իմացութեան: Միեւնոյն տեսիլը հոգեբանօրէն կարելի է վերադրել գործող անձին եւ միաժամանակ համարել մի թատերական հնարք հեղինակի գաղափարների պատկերաւոր ցուցադրութեան: Սակայն բեմական երկի մէջ ամէն ինչ պէտք է գործող անձին պատկանի եւ ոչինչ հեղինակին: Աբեղան, Վանահայրր, ճգնաւորն ու ճերմակաւորը իբր անձեր խանգարում են հեղինակին իր մտածումները պատկերելու եւ հեղինակն իր հերթին խանգարում է նրանց իբր զուտ թատերական անձեր երեւան գալու։ Բեմադրիչը պէտք է աշխատի անձերը ցուցադրել եւ հեղինակին անտես անել՝ որքան կարելի է. դրանով միայն երկը չեմ զատուի, բայց գոնէ կ՝ամոքուի ներքին հակասութիւնից: Այս նպատակին կարելի է հասնել երկի իրապաշտ ըմբռնումը զօրացնելով:


Այսպէս՝ ճգնաւորի անձը: Սա կարող է ե՛ւ Աբեղայի տեսիլքը համարուել, ե՛լ բեմական մի Հնարք Աբեղայի մտածումներն արտայայտելու։ Ինչ եւ համարենք՝ պէտք է այնպիսի ճգնաւոր ցուցադրենք, որ կարենար Աբեղայի երեւակայութեան մէջ մարմնանալ իբր տեսիլք կամ խօսէր ու գործէր իբր արտաքին հնարք բայց Հոգե– բանօրէն ներդաշնակ Աբեղայի վիճակին ու կացութեան: Աբեղան մանուկ հասակին բերուած է վանք։ Նա ճգնաւոր չի տեսած: Իր օրով ճգնաւոր չկայ վանքի մէջ: ճգնաւորի մասին նա կարող էր լսել կամ Վանահօրից կամ վանականներից: Արդ ի՞նչ կարող էր ասել նրան Վանահայրը: Նա կարող էր միայն յարգանք ներշնչել դէպի ճգնաւորի ճիգը բայց չհաւանել նրա ւախճանը. իբր օրինակ աւանդել նրա ժխտումն աշխարհի, բայց ցաւել որ չի յարատեւած իր ճիգի մէջ ծովն է ընկած։ Ուրիշ պատկեր չէին կարող գծել վանա՝կանները։ Իրենք իրենց «մարդ» Համարելով՝ ճգնաւորը նրանց պէտք է երեւար մի անհասանելի մտատիպար, մի հերոս, մի սուրբ: ճգնաւորի գաղափարները ճիգի ունայնութեան ունայնութեան փոսը երազներով լցնելու մասին՝ հեղինակինն են եւ ոչ թէ ճգնա–

                           - 75 -