Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ւորինը։ Դրանով հեղինակի իմացութիւնը խանգարած է ճգնաւորի տիպարի հոգեբանական ճշմարտութեան։ Այդ գաղափարները չէր կարող ունենալ նաեւ Աբեղան, իբր մի սրբասէր երիտասարդ, եւ ոչ Վանահայրը կամ վանականները: Աբեղան չէր կարող մարդուն վերագրուած իմաստութիւնը ունայնութիւն համարել եւ ոչ Վանահայրը, որ ձգտում է իր եկեղեցին բանականութեան վրայ հիմնել: ճգնաւորը Աբեղայի երեւակայութեան մէջ կարող էր երեւալ իբր մի պատկառելի մարդ մի նախկին իշխան մի հերոս, որ մերժած է իշխանութիւն եւ հաճոյք՝ բարոյական բարձրութեան հասնելու համար: Գ. իփէկհան պէտք էր այս տեսակ մի վեհ անձ ցուցադրէր եւ այդ անձի ներքին հակասութիւնը որ արդիւնք է իմաստասիրող հեղինակի աշխարհի իմացութեան եւ ոչ ստեղծաբանող թատերագրի պատկերացման՝ պէտք է ջանար մեղմել քանի որ անկարելի էր չքացնել: Այս դիտողութիւնս դէմ է բեմադրիչի ըմբռնումին:

Միւս դիտողութիւնս թեր է իր ըմբռնումին: Մամուլի մէջ խօսք եղաւ թէ Գ. Իփէկեան ցուցադրած է բոլորովին տարբեր Սեդա եւ Աբեղայ, քան նպատակ ունեցած է հեղինակը: Բեմադրիչի ըմբռնումը ոչ թէ դէմ է հեղինակի տուիքներին այլ ուրիշ բեմադրիչների ըմբռնումին, որ անուշադիր ընթերցող լիզելով՝ հաշուի չեն առած երկի տուիքները: Նրանը անձնաւորած են մի Աբեղայ եւ Սեդա է որ երագական բնոյթ ունին. Աբեղան սլացիկ ու դալկադէմ է Սեդան՝ մի գեղեցիկ ուրու: Գ. Իփէկեան մեկնած է թատերակից: Այստեղ Աբեղան մի հումկու երիտասարդ է. նա կարողացած է մի ձեռքով աղջիկը միւս ձեռքով փոթորիկի դէմ մարտնչել, յաղթահարել ել ափ դուրս գալ իր գեղեցիկ բեռով: Իր տեսածն ու ազատած մի 17 տարեկան գեղեցիկ եւ առոյգ աղջիկ է, «Հօր կտորը» եւ ոչ մի թուլիկ—մուլիկ արարած: Արդ՝ իբր տեսիլք երեւար թէ իբր յուշ՝ ա՛յդ աղջիկը պետք է երեւար, այդ գեղեցիկ եւ առոյգ աղջիկը, Աբեղայի տեսած ու գրկած աղջիկը։ Իր խանդաղատանքի ազդեցութեան տակ նա կարող էր մեղմ ձեւեր առնել եւ այդպէս էր բեմի վրայ բայց նա չէր կարող իբր ուրու երեւալ կամ յիշուիլ գրած հոգեկան զօրաւոր ցնցումը պատճառ դարձած է, որ Աբեղան երազէ կամ փերյիշէ ^ բայց երագողը մի հուժկու եւ առոյգ Աբեղայ է երազածը մի առողջ ու գեղեցիկ աղջիկ:

Ցաւում եմ, որ տեղն ու ժամանակս չեն ներում մանրապատում վերլուծելու բովանդակ բեմադրութիւնը: Կարող եմ միայն այս– - 76 -