Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր միտքը կազմաւորուած է որոշ ժամանակ եւ որոշ ուղղութեամբ: Ութսունական թուականները բնական գիտութեանց յաղթանակի տարիներն են, երբ մէկը համարձակ յայտարարում էր. միտքը ծորում է ուղեղային բջիջներից այնպէս, ինչպէս մէզը երիկամունքից. իսկ մի գերմանացի բնախօսի ասելով der mensch ist, was er isst, այսինքն՝ մարդն է՛, ինչ որ ուտում է... Մեքենական պատճառականութիւնն իշխում է տիեզերքի մէջ։ կայ շատ բան, որ անյայտ է դեռ, բայց չկայ ոչ մէկ խորհուրդ. կայ ումերի բարդ խազ եւ փոխ-ազդեցութիւն, բայց չկայ իմաստ տիեզերքի մէջ: Մտքերի վրայ տիրաբար իշխում էր Դարւին եւ իր տեսութիւնը բնական ու սեռական ընտրութեան եւ գոյութեան կռուի մասին: Այս աշխարհ իմացութիւնը քաղքենի դասի իմացական կառուցումն էր, որ ազատագրում էր մարդուն Վերինի խնամքից եւ գնում էր նրան գոյութեան պայքարի մէջ բնութեան եւ իր նմանի հանդէպ: Պատանեկան խանդով փարում Է այս աշխարհիմացութեան Լ.Շանթ եւ մինչեւ վերջը հաւատարիմ Է մնում:

Այս աշխարհիմացութիւնը սակայն, որ կարող Էր շատ պատշաճ լինել մի գիտունի կամ հանրային գործիչի՝ բուն Է գնում մի անձի մԷջ, որ ծնուած Է արուեստագէտ. որով ստացւում է մի բաբդ մտայնութիւն: Արուեստագէտի մէջ բնածին է հակումը դէպի գեղեցիկը. իսկ պատճառական իմացականութեամբ ամէն ինչ իր տեղն է եւ նոյնարժէք. լաւն ու վատը, ծաղիկն ու դիակը, սիրունն ու տգեղ: Այսպիսով մի ներքին ճեղքուածք նկատելի է սկզբից մեր հեղինակի սրտի եւ մտքի միջեւ: Միտքն ամէն ինչ նկատելի է սկզբից մեր անիմաստ եւ անխորհուրդ խաղ, սիրտն այդ խաղերի մէջ մէտ է գեղեցիկին, որ հաճելին է նախապէս: Այդ հաճոյքը բնազդական մի մղում է նախ Լեռան Աղջկայ մէջ, եւ հազիւ գիտակցական մի հակում դէպի հակասեռը Երազ Օրեր-ի մէջ: Այս երկու գործերը հովուերգութիւն են: Սիրոյ զգացումի առաջին խլիրտները հայոց լեռնաշխարհում:

Լ. Շանթ եօթ տարի ապրած է էջմիածնի ճեմարանի մէջ իբր գիշերօթիկ: Սա մի միջավայր էր ազզային մտածումի եւ զգացումի, ուր ներշնչում էին բոլորանուէր անձնուրացութիւն յանուն ազգի հանրութեան շահերի: Այնտեղ իշխում էր ռուսաց գրականութիւնը, որի գեղարուեստական բարձը ներշնչումը զոյգ էր ընթանում հանրօգուտ մտածման: Ծառայել ռազմիկին, հատուցանել պարտքը ռազմիկին, որ սնած է քեզ—այս էր իշխող ոգին այն ժա– - 79 -