Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակուան ռուս գրականութեան: Լ. Շանթ տարւում Է այս մտայնութեամբ: Իր Դուրսեցիները այդ մտայնութիւնն ունին, հանրային շահերեն ծառայելու դիտակցութիւնն կազմում է նրանց անձնականթիւնը, որին զոհ է բերւում անհատական երջանկութիւնը: Այդ զոհը սակայն րերւում է դժուարութեամբ, ներքին դժգոհանքով...

Այս մտայնութեամբ Լ. Շանթն անցնում է Եւրոպա. գոյութեան կռուի դասական աշխարհը, որ մդւում է յանուն անձնական բարեկեցութեան: Իբսէն ոգորում է յանուն անհատի գերակայութեան: Նիցչէ քայքայում է ընթացիկ բարոյականը անցնելով «Յայնկոյս բարու եւ չարի»: Սիրական եւ իմաստասիրական այս հոսանքների եւ բնական գիտութեան զօրաւոր ագգեցութեան տակ քայքայւում են Լ. Շանթի բարոյական ըմբռնումները: Իր մէջ շեշտւում է անհատն ու անձը եւ բարոյական սկզբունքները արժէւորւում են ա՛յդ տեսակէտից: ճեմարանի ներշնչած իդէալը՝ հոգեւորական դառնալով ծառայել ազգին՝ նոր հովերի ազդեցութեան տակ ժտխում է խստօրէն-(Դարձ): Պատճառական կապակցութեանց գերագոյն լոյսի տակ հաստ ու բարակը ստանում են մէ գին եւ հայրենասէրն ու դաւաճանը դիմարերւում են իբր երկու եսեր, որ նոյնարժէք են:Կեանքը եսերի պայքար է, որ խորտակում է ամէն բարեկեցութիւն (Եսի մարդը): Հանրաշահ եսը արգելք է անձնական երջանկութեան (ճամբու Վրայ) իսկ այնքան փառաբանուած անձնուիրութիւնը խորտակում է մարդոց սրտերն ու կեանքը (Ուրիշի համար): Ընկերասիրութիւնն ու փափկանկատութիւնն ուրիշի հանդէպ միմիայն խանգարում են կեանքի վայելքը (ՎրեԺին). եսերի պայքարն անողոք» է եւ քայքայիչ երբ մանաւանդ եսն երեւում է իբր կոչում (Դերասաննուհին): Սիրոյ մղումի ազդեցութեան տակ արթնանում է մարդոա. ոնձնակ անութէւնր • արթնացած անհատր պայքարում է գերակայութեան համար. գոյութեան կոիւր տիրական օրէնքն է բնութեան ուր զօրաւորն է յաղթում: ճեմարանի ներշնչած բարոյականն արգէլում է, որ մերկ եսերի ջատագով կանգնի Լ. Շանթ, բայց եւ բնագիտութեան պատճառախնդիր իմացութիւնն արգէլում է որ զօրաւորն ու յաղթանակը մերժուի եւ անարգուի: իր գեղասէր սիրտն իր մտքին հետեւելով պայքարն ու յաղթողն համարում է գեգեցիկ:

   Իր միտքն աշխատում է շարունակ, կեանքը ուժերի խազ է

անիմաստ, հետեւապէս ունայնութիւն է ամէն ինչ՝. Հաճելէն է գե–

                        - 80 -