Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրանից մօտ տաս տարի առաջ Պ. Աղայեանը «Աղբիւրում» մի նկատողութիւն է անում թէ բանաստեղծներ շատ ունինք բայց բան ստեղծողներ՝ շատ սակաւ. սա մի լիովին ճիշտ դիտողութիւն էր, որ պիտի վկայուէր , եւ վկայէց Լ. Աղայեանը: Եւ այդ ձշմարիտ էր ոչ միայն այն ժամանակ, այլ եւ է այժմ: իրաւ. նոյն իսկ այսօր եթէ ուզենար մեր բանաստեղծների անունները թուել է պիտի մի քանի անգամ անցնէր մի ձեռքի մատներիդ դէպի միւսը. բայց ձեր քայլերն արդէն դանդաղանում են, հէնց, որ փորձում էք բան ստեղծողների անունը տալ. կէս ճամբին հանգստանալ էր ուզում: Այդ սակաւաթիւ անունների փոքրիկ ցանկին եկաւ իր անունը կցելու Պ. իսահակեանը:

Ովքեր հետեւում են մեր պարբերական հրատարակութիւններին, նրանց ծանօթ է անշուշտ Պ. Իսահակեանի անունը, որ 4-5 տարի է արդէն ինչ տպում է իր բանաստեղծութիւնները «Տաբազում», «Արաքսում» եւ «Աղբիւրում»: Բայց այս 4—5 տարին, սխալուած չենք լինի որ ասենք, թէ նրա մասին մի էջ բան չի տպուած: Այդ չի նշանակում սակայն թէ նրա գրուածները անուշադիր էին անդնում եւ հետաքրքրութեան ու խօսք ու զրոյցի նիւթ էին դառնում: Ընկերների ու գրականութիւնը սիրողների փոքրիկ ու նեղ շրջաններում նրա մասին խօսում էին, նրան հետեւում էին. կարդում, անգիր էին անում նրա ոտանաւորները, վեճ զրույց նիւթ էին դառնում նրա շնորհքն ու գրուածները, որոշ կարծիք էէն կազմում նրա մասին: Բայց այդ խօսք ու զրոյցը եւ կարծիքները ուժեղ չէին, թէ ինչ այսքանը պարզ է , որ արձագանք չէին գտնում հրապարակի վրայ: Պ. Իսահակեանը «գոյութիւն ունեցաւ» միայն այն ժամանակ, երբ տեսան թէ գրական հրապարակն իջնելիս նա իր գիրքն ունի ձեռքին: Մինչեւ այդ օրը նա «անյայտ աշխարհ էր» մեծ հասարակութեան համար, թէեւ, ինչպէս տեսանք մեր հաշուից, նա Համարեաթէ «անյայտ աշխարհ» է՛լ մնում է մինչեւ այժմ: Ասենք՝ ինչ որ կարող ենք առ այժմ ասել նրա մասին:

          բ.

Նախ՝ երեւակայութիւնը: Այս երեւակայութիւնը հարուստ է եւ փարթամ. այս յատկութիւնն արդէն Պ. Իսահակեանին մի առանձին տեղ է տալիս մեր նոր գրողների մէջ: Նա կարողանում է վառ ու պայծառ պատկերա–


          - 90 -