Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են, վազում, ինչպէս ձայները յարմար են գալիս նիւթին. կարծէք քամին է, որ ձիւնն իրար խառնած՝ կատաղած փչում է... Ահա ձեզ մի ամրողջ գիշեր չորս տողում ամփոփած.

Գիշերն եկաւ, զով — հովն ընկաւ, Աստղունք լուսնին ձէն առուին. Լուսինն ելաւ, մով — ծովն ընկաւ, Հաւքերն ինձի ձէն տուին, —

Սա մի շարժում պանորամ է, ուր իրար յաջորդում են գիշերուայ կտորները մինչեւ լուսաբացը, մինչեւ հաւախօսը. այս չորս տողում հովն ընկնում է, աստղերը դուրս են գալիս՝ կանչում լուսնին, որ երեւում երկնրի երեսն է ընկնում, ել հաւերը խօսում, ձայն են տալիս բանաստեղծին... Այսպէս է ամէն տեղ թէ անշարժ եւ թէ շարժուն պատկեր տալիս. կարճ խօսքեր, հակիրճ տողեր, բայց մի եւնոյն ժամանակ բովանդակիչ խօսքեր ու տողեր: Պ. իսահակեանի բանաստեղծութիւնները ոչ միայն հարուստ են պատկերներով, այլ եւ յաճախ իրանը պատկերներ են, որոնց մէջ կարելի է բովանդակութիւն դնել... Այս բոլորը իսկական բանաստեղծական շնհորքի մի նշաններ են, այս բոլորից երեւում է, որ հեղինակը իսկական տաղանդի տէր է...

Ինչ ասենք Պ. Իսահակեանի լեզուի հարստութեան, թարմութեան, ճկունութեան, ուժի ու թափի մասին. նրա համեմատութիւնների է նմանութիւնների է յարմար ածականների, շքեղ դարձուածների, պատկերաւոր ոճերի եւ արտայայտութիւնների մասին, որոնք անթիւ են. ո՛ր էջը կ՝ուզէր բաց արեք, ո՛ր կտորը կ՝ուզէք կարդացէք, ամէն տեղ, ամէն քայլափոխում նրանք շաղ են անցած աջ ու ձախ: Այսպիսի լեզու մեր բանաստեղծներից ոչ ոք չունի եւ չի ունեցել. լեզուի հարստութեան կողմից միայն Շանթը կարող է մրցել Պ. Իսահակեանի հետ, ուրիշ ոչ ոք. միւսներն աղքատ, շատերն էլ մինչեւ անգամ շատ են աղքատ նրա հետ համեմատած: Մեր լեզուն մի զէնք է հեղինակի ձեռքին, որ նա կարողանում է վարժ ու թեթեւ գործ ածել: բայց ամէնագլխաւորն այն է, որ Պ. Իսահակեանը թափանցել է մեր լեզուի ոգու ներսը. այն աստիճան հայերէն է գրում, որ մեր կիսահայ լեզուին սովոր ականջին երբեմն խորթ են հնչում նրա դարձուածներն ու արտայայտութիւնները. կանգնում էք, մտածում, յիշողութիւնը քչփորում եւ նոր նկատում, որ հայերս հէնց այդպէս էլ ասում ենք: Նա ոչ միայն կարողացել է օգտուել

                             -92 -