Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեան ձեէերն ու երգերի գեղարուեստական արժէքը: Առաջիկայ տողերովս կ՚ուզէինք միայն պարզել ինչ ինչ տարամադրութիւններ եւ մեկնել մի քանի ոտանաւոր, իսկ ամէնից աւելի ցոյց տալ այն ելքը, որով նա դուրս է տալիս իր յուսախաբ դրութիւնից: Այդ ելքը վերին աստիճանի բնորոշ է թէ՛ բանաստեղծի եւ թէ՛ մեր մտաւորական զարգացման համար։


Սկզբից ի վեր Աւ. Իսահակեանի քնարը երկու լար ունէր, որոնք ամէնից բարձր ու յաճախ էին հնչում նրա հոգու մէջ. երկուսն էլ գեղում էին կորուստ եւ հիասթափութիւն


Անգութ կեանքում վէրք ստացայ
Սրտանց սիրած ընկերէս։
Անխիղճ կեանքում վէրք ստացայ
Անուշ սիրած քուրիկէս:


Այս երկու խոր վէրքի մրմռումն է, որ լսւում է նրա առաջին գրքի երգերից:Նա կեանք մտաւ մեծ յոյսերով, «ծովի չափ» սիրով եւ «շողաւոր» հաւատով. սիրով ողջունեց բոլոր ընկեր մարդկանց, սիրով մօտեցաւ կնոջ, — բայց երկու տեղն էլ հիասթափութիուն ունեցաւ եւ խորապէս խոցուած սիրտը լեցուեց վշտի երգերով:


Ով կրել է իր սրտում հաւատի անկումը եւ սիրու ցամաքելը, կամ խոստացել է մարդկանց հետ շփուելուց եւ անվստահ է նայում գեղեցկութեան, ով խորապէս զգացել է անյուսութեան մռայլ անդունդը եւ հոգու խաւարից ելնելու սոսկալի ճիղերը, նա՛ միայն գիտէ, թէ որքան ծանր է աշխարհում ապրել անսէր ու անընկեր:Սա մի ոդեվարք է, մի դժոխք — ամէն ինչ կորչում է աչքիդ, ամէն ինչ անիմաստ, գորշ ու մեռած. ու միայն րութ ցաւ ես զգում հոգուդ մէջ «մարած յոյզերի եւ յոյսերի» կսկիծը…


Բայց մարդն ուզում է ապրել եւ բանաստեղծը ելք է որոնում… «վրէ՜ժ,վրէ՜ժ» գոչում է նրա սիրտը. սակայն վրէժն անյարիր է բանաստեղծի նուրբ հոգուն եւ նրա տուած հանգիստը կասկածելի…


Թափառել՜, տեսնել նոր ափեր ու նոր մարդիկ,ընկնել բնութեան ծոցը… Զո՜ւր… «նա մենակ է, նա անընկեր , քամին ճակտին կր փչէ…» Ներքին անգոհութիւնը,սիրու ծարաւն եւ հաւատի տենչը հանգիստ չեն տալիս. բուժուելու հնար չկայ կարծես եւ բանաստեղծը մահ է երազում. «էրնէկ մեռնեմ , ցաւից պրծնիմ» , ուզում է կեանքին կամաւոր ու գեղեցիկ վախճան տալ «երկրի կապոյտ սըրտում» ծովի մէջ.