Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԿՐԿԻՆ Ս. ՆԱԶԱՐեԱՆհ ՄԱՍԻՆ

Հայոց տիպ ու գրի մեծ յոբելեանները մի փոքրիկ շարժում մտցրին մեր հրատարակչական գործի մէջ , լոյս տեսան բաւական թուով հրատարակութիւններ , նուիրուած մեծ դարադարձների յիշատակին :Դրանցից մէկն էր Ս. Նազարեանի երկերի ժողովածուն, որի առաջին հատորը լոյս տեսաւ Կովկ. Հայոց Հրատարակչ. ընկերութեան ծախսով:Այդ հատորի մէջ զետեղուած է մի յօդուած «Ազգային թչուառութիւն» խորագրով , որի մասին ուզում ենք մի քանի նկատողութիւն անել :

Այդ յօդուածը լոյս է տեսնել «Հիւսիսափայլ»ի մէջ 1864 թ. փետրուարի համարում (թիւ 3) եւ կրում է Ս.Նազարեանի ստորագրութիւնը: Լէօն , իր Ս. Նազարեանի աշխատութեան երկրորդ Հատորում բաւական երկար կանգ է առնում այդ յօդուածի վրայ: Խօսելով Նազարեանի վերջին յօդուածի մասին, նա գրում է . Բայց այդ կարապի երգից առաջ նա ունէր մի այլ յօդուած , որ արժանի է խորին ուշադրութեան։ Դա տպուած է փետրուարի համարում եւ կրում է «Ազգային թչուառութիւն» վերնագիրը։ Այդ թչուառութիւնը այն դրութիւնն էր, որ ներկայացնում էին թիւրքահայերի գործերը :

«Հիւսիսափայլ»ի կեանքի մէջ առաջին անգամն Էր, որ Նազարեանը այդքան պարզ ու երկար խօսում Էր թիւրքահայերի մասին։Մենք իր տեղում նկատեցինք այն տարօրինակ հանգամանքը որ Նազարեանցի համար, կարծես , գոյութիւն չունէր Թիւրքիայի հայութիւնը մինչդեռ «Հիւսիսափայլը» հրատարակւում էր մի այնպիս ժամանակամիջոցում,երբ թիւրքահայերի մէջկատարւում էին խիստ նշանաւոր պատմական դէպքեր.Զեյթունի ապստամբութիւնը

՚