Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Գ.ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆԻ «ԿՏԱԿԸ»

Սունդուկեանի «Կտակը» պաշտօնական թուղթ լինելուց առաջ՝ մի գրական գործ է, արժանի «Պէպօ»ի անմահ ստեղծողին : Ութսունեւեօթամեայ ծերունի թատերագիրը, գրական փառքից ու կեանքից յագեցած՝ մայր մտնող արեւի հանդարտ ու մտերիմ հայեացքով թողնում է աշխարհը։ Մէ զարմանալի բարութիւն, մեղմութիւն եւ հանգստութիւն է բուրում այդ փորիկ գրուածքից : Պարզութիւնը, որ Սունդուկեանի գործերի գերագոյն յատկութիւնն է,իշխում է նաեւ այս «Կտակի» մէջ, որ վերջինը լինելով նրա երկերից պէտք է դասուի «Պէպօ»–ի կողքին:

Այստեղ խօսում է մի խոշոր տաղանդ , գեղարուեստական մի մեծ կարողութիւն, երկարամեայ կենսական փորձի տէր մի ազնիւ ծերունի, մի հայ եւ մէ Թիֆլիսցի, որի վրայից ժամանակը սրբել է բոլոր չքոտին եւ աննշանը բիւրեղացրել այն թանկագինն ու անանացը , որ պիտի մնայ յետնորդ սերունդներին Սունդուկեան֊մարդուց :

Մի ձգտում է նկատւում այս հմայիչ ծերունու մէջ այս անցաւոր կեանքի վերջին հանդիսաւոր ժամերին չքացնել կամ նուազագոյն չափերի հասցնել աշխարհային ամէն անխորհուրդ ու սնոտի ձեւականութիւն եւ հեռանալ աշխարհից նոյնքան պարզ ու մտերիմ , որքան նա ապրել ու ստեղծել էր կեանքում:

Ոչ մի աստտիճան, որին հասել էր իր ծառայութեան ընթացքում , ոչ մի շքանշան, որ ստացել էր բարձր իշխանութիւնից, ոչ մի շուք, որ տալիս են դիակներին, ոչ մի անտեղի արտայայտութիւն, որ ստանում է վիշտը՝ նա չուզեցաւ , որ խանգարէ մահուան հանդիսաւոր պարզութիւնը : Նա ձգտեց նուազագոյն չափերի հասցնել մինչեւ իսկ ազգային—եկեղեցական ծէսը։ Նա ցանկացաւ աշխարհից հեռանալ ինչպէս մի գրական մշակ, մի «Սունդուկեան—Համալ» յայտնելով մեզ իր ներքին համոզումը, թէ այդ է միայն արժէքաւորն ու գնահատելին համարում էր անցաւոր կեանքում ։ 

Հրաժարուելով աշխարհից , նա հրաժարւում է եւ հեղինակի ունայն փառքից: