Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ.Ն. ԱԿԻՆԵԱՆԻ

«ԵՂԻՇԷ ՎԱՐԴԱՊԵՏ Եի ԻԻՐ ՊԱՏՄՈՒԹԻՈՒՆՆ»<ref>Եղիշէ վարդապետ և իւր պատվուտիւնն պատերազմի-Մատենագրական-պատմական ուսումնասիրութիուն.-Մասն Առաջին,վիեննա,Մխիթեարան տպարան,1932/ref>:


Այս գիրքը նախապէս գրուած է հատուածաբար եւ իբր յօդուածաչարք լույս է տեսած Հանդէս Ամսօրեայ ուսումնաթերթի մէջ 1931-2 ԹԹ. նրա նիւթն է Եղիչէի Պատմութեան քննութիւնը:Հետազօտութիւնը դեռ չի վերջացած,նրա առաջին մասն է,որ լոյս է տեսած գրքի ձեւով:Կարճ յառաջաբանից(էջ 5-8) եւ բովանդակութեան ցանկից յետոյ (9-11) գալիս է բուն նիւթը (1-136), որին կցուած է « ՈՒղղելիք եւ յաւելլիք» (367-9) եւ բովանդակութեան ամփոփումը գերմաներէն լեզուով (371-399):


Հեղինակը Եղիշե պատմութեան մասին մի նոր կարծիք է յայտնում,որ նախապես համառօտակի արծարծած էր 1931թ. Փարիզ:իր բանախօսութւիւնը ժամանակին արձագանգ գտաւ մամուլի մէջ ևւ յարուցեց դժգոհութիւն:Այդ նոր կարծիքն է, որ հիմա ընդարձակօրէն արծարծում ու պաշտպանում է հեղինակը:

Գրքի սկզբին իր «քան մը խօսք»ով հեղինակը խօսում է բանասիրական քննութեանց կարեւորւոթեան եւ նշանակութեան մասին:Շուտով կը լրանայ հարիւր տարին այն օրից, երբ Հ. Յ. գատերճեանի հզօր շունչի տակ բանասիրութեան քննական ուղութիունը որդեգրեց: