Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսած է , որ Արծրունեաց նահապետը մասնակցած է պատերազմին։ Այդ պարագան նա վերագրած է բնագրի խարդախման եւ խարդախութիւնը կատարող համարած է Ե. դարում ապրող Բարծումային, որ Արծրունիներին ուրիշ վնասներ եւս տուած է։

Գիտուն վարդապետը յօրինած է մի մեկնութիւն եւ ուրիշ ոչինչ: Նա յօրինած է մի ենթադրութիւն, ինչպէս սովոր են յօրինել բոլոր բանասէրները ։ Աւանդութեան մասին խօսք լինել չի կարող եւ Թ. Արծրունու ենթադրութիւնը ոչ մէկ կերպ կարող է հիմք համարուել Հ. Ն. Ակինեանի ենթադրութեան՝ Եղիշէի պատմութիւնը Է. դարում խարդախելու մասին:

Հ.Ն. Ակինեանիգիրքը կարելի է համարել մի ընդարձակ ենթադրութիւն:Նրա ընթերցումը յարուցանում է տարակուսանք, բայց չի տալիս ստուգութիւն. շատ բան թվում է խելքի մօտ, բայց համոզում չի ներշնչում:Նա ստիպում է անդրադառնալ, վերաքննել, պրպտել. եւ այսքանն ինքնին մեծ գործ է:Ոչ ոք կարող է այսուհետեւ Եղիշէյի մասին խօսել, առանց հեղինակի յարուած տարակոյսները փարատելու եւ կարծիքները հերքելու կամ ընդունելու, որով այս գիրքը դառնում է անհհրաժեշտութիւն բոլոր հետազոտողների համար:

Բայց այս գիրքը կարող են կարդալ եւ շատ գրասէր մարդիկ, եթէ ճաշակ ունեն մեր հին գրականութեան եւ նրա մասին եղած քննութեանց համար:

Արժէ,որ այս դիրքը տարածուի շատ ավելի, քան թոյլ է տալիս իր մասնագիտական բնոյթը:

ՀԱՅՐԵՆԻՔ ԱՄՍԱԳԻՐ

ԺԲ. Տարի թիւ 8 (128) Յունիս 1933