բանից էլ են զուրկ, այդ կողմից էլ նրանք մխիթարական երեւոյթ չեն ներկայացնում: Մեր կարծիքով Կարապետը նոյնն է, ինչ որ պ. Մկրտիչը. երկուսն էլ դատած փող ունեն ուտելու, երկուսն Էլ աշխատանքի կարիք չունեն, երկուսն էլ պարապ են. միայն մէկն իր օրերր անց է կացնում ուտելով, քնելով եւ «անվերջ թքթքոցով», իսկ միւսը անօգուտ նկարչութեամբ. վերջին զանազանութիւնը, ի հարկէ, նրանց ստացած կրթութեան եւ շրջապատող պայմանների հետեւանք է:
Յուշատետր պահող Երուանդը եւ նրա ընկեր Միքէն երկուսն էլ վերջրնթեր դասարանի գիշերօթիկներ են: Դեռեւս կեանք դուրս չեկած, դեռեւս կեանքի համար պատրաստուող մարդկանց կարելի է ճանաչել մօտաւորապէս նրանց ունեցած իդէալներին, ձգտումներից, համակրանքներից եւ հակակրանքներից: Թէ որքան կը յաջողի նրանց ձգտել իրանց ունեցած իդէալներին, հաւատարիմ մնալ իրանց ձգտումներին, ապրել իրանց սկզբունքերի համաձայն, այդ ապագայի խնդիր է, այլ զործնական կեանք մտնելուց յետոյ միայն կ՝որոշուի, առայժմ մեզ համար նշանակութիւն կարող են ունենալ եւ գնահատութեան ենթարկուել միայն նրանց հոգեկան պահանջները, աւելի կամ պակաս չափով որոշ ձգտումները եւ իդէալները: Ա՛յս կողմից կարելի է գնահատել Երուանդին եւ Միքէին: Այդ երկու երիտասարդները մի տեսակ հակառակ ծայրերի մարդիկ են. մէկը աւելի գործնական հակումներ ունի, միւսը՝ տեսական: Երկուսն էլ գիշերօթիկ են, երկուսն էլ երիտասարդ, երկուսն էլ թունդ երեւակայողներ եւ համակրելի իղձերի ու ձգտումների տեր: Այդ է նրանց միացման կետը, դրանով են միայն նրանք իրար նման. ինչ վերաբերում է նրանց երեւակայութեան բովանդակութեան եւ իղձերի ու ձգտումների բնաւորութեանը, այդտեղ արդէն նրանք զանազանւում են:
Միքէն կովկասցի է, մեր լեռնոտ գաւառներից մէկի եւ կոպիտ պայմանների զաւակ. գիւղացի, գիղւացուն եւ գիւղական կոպիտ կեանքը սիրող եւ այդ գիւղացու հետ, նրա օգտին եւ այդ կեանքում գործելու համար երազող: Նա շատ էլ գրքերի սիրահար չէ, աւելի սիրում է ֆիզիքական զուարճութիւներ եւ մարմնական աշխատանք. նա կենդանի, եռուն կեանքի մարդ դառնալու ընդունակ մի երիտասարդ է. փիլիսոփայութիւններ չի սիրում, չի պարապում եւ հետաքրքրում նրանցով, բայց նրա հոգին զարգացել է այնքան, որ ընդունակ է եղել ըմբռնելու եւ իր գլխում ամուր