Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱԲՐԻԵԼ ՏԷՐ-ՌՈՒԲԻՆԵԱՆ

ԼԵԻՈՆ ՇԱՆԹ, ՆՐԱ ԵՐԿԵՐՆ ԵՒ «ՀԻՆ ԱՍՏՈՒԱԾՆԵՐ» ԴՐԱՄԱՆ

Թիֆլիզ, տպ. օր. Ն. Աղանեանցի. 1913, 48 էջ

Ս.Լիսիցեան այս գրքոյկին կցել է երկու էջանոց մի յառաջաբան եւ ողջունելով իր «նախկին աշակերտի այս աոաջին քայլը քըննադատութեան ասպարիզում» ու յայտնելով, թէ յոյս ունի, որ այս գրքոյկը կ՝արժանանայ ընթերցողների «քաջալերութեան եւ ջերմագին խրախուսանքին», նրա բովանդակությունը խտացնում է հետեւեալ խօսքերով.

Այս գրքոյկը «ձգտում է մի ամփոփ գաղափար տալ Շանթի գրական գործունէութեան մասին՝ ընդհանրապէս եւ «Հին Աստուածների» մասին՝ աոաւելապէս»: Շանթի երկերին մօտիկ ծանօթ չեղողներն «այստեղ կր գտնեն նրա ստեղծագործութեան զարգացման գրեթե ամբողջական պատկերացումը»:

Այս պնդումներից աոաջինը ընդունելի է առանց վերապահութեան.Հեղինակն իրօք «ձգտում է մի ամփոփ գաղափար տալ Շանթի գրական գործունէութեան եւ «Հին Աստուածների» մասին. երկրորդ պնդումը կարելի է ընդունել վերապահութեամբ միայն:

Հետեւելով Ի. Տէնի եոանդամ բանաձեւին, րսւո որում մի Հեղինակի երկերը Հասկանալու Համար պէտք է նկատի աոնել ցեղը, որին պատկանում է նա, միջավայրը, ուր ապրել է, եւ ժամանակը, երբ երեւացել են նրա երկերը, մեր Հեղինակն այդ տեսութիւնը զործադրում է Շանթի երկերի վրայ մի էջի մէջ: Շանթը պատկանում է Հայ ցեղին, որ «մասերի» է բաժանուած արեստական սահմաններով: Շանթն ապրել է կովկաս ու Պոլիս: Նա ստեղծագործել է վերջին 20—25 տարիների ընթացքում: