Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծայրածիր տարածութիւների վրայ և ամէնքը ապրում էին լի կեանքով։ Առաջամարտիկները գիտեին թէ ու՛ր են գնում. նրանք քայլում էին վստահ ու համարձակ և նրանց տրամադրութիւնը փոխանցում էր բոլոր խաւերին և վառ յոյսեր արթնացնում երկրի սահմաններից շատ հեռու։

Հաւատի և յոյսի այս լայնատարած ու գոռ ալիքը շուտով ցած ընկաւ նոյն շառաչիւնով, որով բարձրացել էր և իր հետբերեց մի ընդհանուր խորտակում: Իր ահեղադղորդ փլուզումով նա տակն արաւ բոլոր համարձակ ու կորովի անհատներին, որոնք չարաչար տուժեցին իրենց յոյսի և վստահութեան համար: Պղտոր հոսանքների բաժանուած՝ նա ողողեց ժողովրդի և հասարակութեան կեանքը ու երէկուան մարտիկները եղան դասալիք կամ անձնատուր սանձարձակ կրքերի: Հետևողների մեծ բազմություններ մնացին անղեկավար և անփարոս ու գնացին փոքրագույն ընդդիմութեան ճամբով: Համատարած հաւատն ու կորովը տեղի տուին նույնքան համատարած լքումի և բոլոր իդէալները, որոնք շողում էին այնքան պայծառ և որոնց իրագործումը այնքան մոտ էր համարւում՝ կորցրին իրենց թովչութիւնը և համարուեցին անարժէք: Մնացին անհատներ ու բազմութիւններ, որոնք զուրկ էին այլևս ամէն հանրական իդէալից: Ամէն տասներկուսից մէկը եղաւ մի Յուդա և ապրելը հնարաւոր դարձաւ ոգեկան մահի կերպարանքով միայն:

Բոլոր նոր ծիլերը, որ գիտակցական կեանքի բարձրացան այղ աւերիչ փոթորկից յետոյ՝ լոյս աշխարհ եկան առանց որ եւ է հոգեկան ժառանգութեան: Նրանք, որ ունէին հմայէչ իդէալներ ու մեծ հաւատ և կարող էին ոգի ներչնչևլ ամէնքին՝ իջել էին արդէն կեանքի բեմից: Նրանք, որ հետեւող էին երբեմն, այսօր դարձել էին անտարբեր զվարճամոլներ կամ հակառակորդ ու դաւաճան հին սրբութիւններին և նորահաս երիտասարդութիւնր մնացել էր առողջ բնազդներով, բայց առանց հանրային իդէալների:

Եւ ահա մի կողմից ծայր է տալիս վհատութիւնը, միւս կողմից՝ տարտամութիւնը։ Վհատութեան երդեր են հնչեցնում յուսախաբներն ու վշտակիցները, որոնք դեռատի աչքով տեսան վստահութեան ու յոյսերի ջախջախումը այնքան առոյդ ու կորովի հասարակութեան մէջ և տարտամութեան ու անորոչութեան մրմունջներով նայում է կեանքին նորեկ սերունդը:

Բայց ով կենդանի է դեռ և ունի առողջ բնազդներ իսկ − իսկ