Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանճարել, գտնել ու կապել իրար որոեւէ թելով, որ եւ պիտի կազմէ երկի Ֆաբուլան. իսկ այդ վերաբերումները պէտք է ստեղծել երեւակայութեամբ՝ օգտագործելով կենսական փորձը եւ համակրանքի զգացումը: Ամէն հեղինակ չի կարողանում դուրս գալ այս դժուար դրութիւնից. մէկը շատ լաւ հյուսում է դէպքերը, բայց մարդկային հոգու խորքերը թափանցելու կարողութիւն չունի, ուրիշ խօսքով՝ հնարամիտ է, բայց չունի համակիր երեւակայութիւն. մէկ ուրիշը կարող է տալ հոգեկան աշխարհի պատկերացումներ, բայց զատ-զատ վիճակներ, առանց նրանց զօդելու իրար եւ ստեղծելու մի ամբողջական մարդ, մի կենդանի արարած: Շանթը լաւապէս ըմբռնում ու պատկերում է մասնիկները, բայց չի յաջողում նրանց միաւորել իրար հէտ ու կերտել մի արձան: Ուստի եւ նա չի տվել ոչ մի տիպ, ոչ մի անձնաւորթյիւն, որ մեխւեր մարդու գլխի մէջ ինչպէս մի Գիքօ. նա տուել է միայն հոգեկան վիճակներ եւ վիպական դիպուածներ, որոնք չեն մոռացւում:

Շանթի գիտակցթիւնը առաջ է անցնում նրա գեղարուեստական հոտառութիւնից. գործող անձի դիմադիծը հազիվ ձեւավորված նրա երեւակայութեան մէջ՝ արդէն դատողութիւնը ենթարկում է նրան դասակարգութեան: Բոլոր տղամարդիկ նրա աչքում երկու տեսակի են բաժանւում. բանաստեղծական ոգու եւ գործնական ոգու տեր մարդիկ, իդեալիսաներ եւ ռեալիստներ, իսկ վերջին ընդհանրացումով՝ սրտի եւ մտքի մարդիկ, ինչպես Աբեղան ու Վանահայրը «Հին Աստուածներում»: Երկու տեսակ տղամարդկանց դիմաց նա ճանաչում է մի տեսակ կին միայն, միշտ աւելի անմիջական ու համարձակ, աւելի հավասարակշիռ եւ զօրեղ կամքի տեր, քան տղամարդիկ. այդպէս է Իշխանուհին: Սրանով վերջանում է Շանթի համար մարդկանց բազմազանութիւնը: Դուք տեսնում եք, որ Շանթի մէջ իմաստասիրական հակումը զուգընթաց է գեղարվեստական հակումին. մարդկանց բաղմազանութիւնը նրա հոգին մտնելով՝ դասաւորւում է իմացական կաղապարներում: Իմաստասերը տեսակների հէտ գործ ունի. արուեստագետը՝ անհատների. Շանթն անհատներին ըմբռնում է որպէս որոշ տեսակի նմուշներ: Նա մի զարմանալի խառնուրդ է իմացական եւ արվեստագետ մարդու, որոնցից մէկը վնասում է մյուսին:

Վանահայրը, Աբեղան եւ Իշխանուհին պատկերած են «նրբութեամբ», այսինքն նրանք մկանուտ ու ողորկ չեն. դրա գլխաւոր

- 61 -