Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԴԷՊԻ ՕՏԱՐՈՒԹԻՒՆ


Երկա՜ր ու երկա՜ր գծերն երկաթէ
Գնում են հեռու մի օտարութիւն․
Դաշտերն է խանձում տօթը ծանրաթև,
Ճնշող մորմոք կայ այս մթնոլորտում։

Դիմացս կիզող չոր ճանապարհն է
Անյայտ ձեռքերով քաշում ու տանում.
Գնում եմ դէպի նոր հորիզոններ
Խոհերս թողած մեծ կայարանում։

Յիշում եմ դէմքեր ինձ ճամփայ գցող,
Սիրող, հարազատ ու գորովալի․
Թախիծ ու ժպիտ ողողւած լացով
Ու մօրս դէմքը քաղցր ու սիրելի։

Ու սրտամրմուռ յուշերն մի առ մի
Յորդում են անզուսպ, յետոյ վարանում․
Ու յիշում եմ մեր բաժանման ժամին
Մօրս արցունքը մեծ կայարանում։

Ղում