Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԾԱՌԻ ՅԵՏԵՒԻՑ


Վախկոտ եղնիկ էր կարծես, զգոյշ մօտեցաւ պատին,
Դէմքի կէսը դուրս հանեց ծառի յետևից․
Սիրտը շփոթ, փոթորիկ, մի փունջ գիժ մազ ճակատին,
Մի աչքով աչքով արեց ծառի յետևից։

Տղան իր շուրջը նայեց, եկաւ յոյզով անսահման,
Սիրոյ քչփչոց լսւեց ծառի յետևից․
—Աղջի՛կ, իմ անուշ սիրա՛ծ, աղջի՛կ, դու իմ աննման,
Համբոյրի շրշիւն լսւեց ծառի յետևից։

Սրտի բաբախ, հևք ու վախ, ու անջատում ակամայ,
Տղան դուրս եկաւ գնաց ծառի յետևից․
—Տղա՛յ, մեռնո՜մ եմ, մեռնում, տղա՛յ, խենթ եմ քեզ համար,
Ու խո՜ւլ հեծկլտանք լսւեց ծառի յետևից․․․

Տաք ջուր