Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՇԱՏՐՒԱՆՆԵՐ


Շատրւանների ջրերի նման
Հոսեց իմ երգը մաքո՜ւր ու մաքուր.
Շատրւանների երգով աննման
Հնչեց ու հնչեց երգը իմ հոգու

Ո՛չ ոք չիմացաւ, թէ ինչո՞ւ, ինչո՞ւ
Նւիրեցի ինձ իմ սրտի երգին․
Թէ ի՞նչու երգս տխուր է հնչում,
Ու միշտ թախծոտ է իմ երգոտ հոգին

Ո՛չ ոք չպիտի գիտենայ, թէ ե՞րբ
Հոգիս թրթռաց յոյզով անհամար,
Ու կեանքս դառաւ անհատնում մի երգ
Բոլորի սրտում, բոլորի համար․․․

Թիվոլի