Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՔՈ ԵՐԳԻ ՆՄԱՆ ՈՉ ՄԻ ԵՐԳ ՉԿԱՅ


Որքա՜ն հեռու եմ, երկիր իմ անգին, քեզանից հիմա,
Ու որքա՜ն երկար չեմ լսել երգդ, չեմ լսել ես քեզ․
Ու որքա՜ն, որքա՜ն երգեր եմ լսել հեռուներում այս,
Որքա՜ն եմ յիշել երգերդ չքնաղ, սրտով սիրակէզ։

Ու կարօտել եմ անզուսպ կարօտով ու սիրագորով,
Ու սպասել եմ, ու տենչացել եմ, արտասւել թաքուն—
Ե՞րբ պիտի լսեմ, ե՞րբ պիտի յուզւեմ խոնաւ աչքերով,
Երբ պիտի թափւեն երգիդ լարերը իմ կարօտ հոգում։

Աշխարհ շրջեցի ու աշխարհ տեսայ, աշխարհը բոլոր,
Հայրենի երկի՛ր, հայրենի երկի՛ր, քո երգն է վկայ,
Այնքա՜ն նրբահիւս, այնքա՜ն սիրառատ, այնքան քնքշօրօր
Ամբողջ աշխարհում երգերիդ նման ոչ մի երգ չկայ։

Մադրիդ