Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՄԱՆԿՈԻԹԻՒՆՍ


Իմ նախկին ուսուցչուհի
Սիրելի տիկին Հռիփսիկ Իփէկեանին


Մանկութիւնս ես տեսա Ձեր ջինջ աչքերում,
Հանդիպեցի նրան ես Ձեր թաւ ձայնի մէջ
Մանկութիւնս յետ եկած ինձ Է համբուրում,
Ու թերթում է անցեալի գիրքը էջ առ էջ։

Մանկութիւնս ոսկեթև այցի է եկել,
Ու նայում Է Ձեր խոհուն աչքերի խորքից.
Մանկութիւնս ժպտադէմ գլուխն է թեքել,
Ու պատմում է հեռաւոր լուսէ եզերքից։

0՜, իմ քաղցր մանկութիւն, և՛ բարի, և՛ հեզ,
Արցունքացօղ կարօտով քեզ եմ երազում․
Միշտ հարազատ իմ հոգուն իմ երգերի պէս—
Ժպիտ ու լաց, յոյս ու տենչ, և՛ սէր, և՛ յուզում։

Ու բաց արած բազմերանգ թանկագին մի էջ,
Մանկութիւնս կարդում է ձայնով վարժ ու հին․
Դպրոց, դպրոցն է կանչում ինձ այդ էջի մէջ,
Ու մեր սիրած գեղեցիկ ու նուրբ վարժուհին։

Թեհրան