Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մահվան պատմեն արտադրված արդյունքն ընկերության Հա* մար։ Մեղապարտներուն թիվը պակսեցնելովՀ արդյոք անոնց աղբյուրը կը ցամքի՞, և կամ կարգելո՞ւ ուրիշները մեղա* պարտ ըլլալե։ Ո՛չ, անշուշտ. բազմաթիվ հանապազօրյա ոճիր* ները կը հաստատվեն զայդ։ Մեղապաբտի մի կյանքը պետք է ծառայե ընկերության բարօրության, այսինքն յուր աշխատությունն անոր նվիրելու է՝ յուր անձնական ազատ ութ են են ղրկվելով։ Այս եղանակավ թե՚ մարդս դահիճ մ՛ըլլալե կը ղադրի, և թե ընկերությունը կը շահի, և գուցե մեղապարտին յուր հանցանքը քավելու միշոց մի կը հայթայթե ինչպես և վերականգնելու։ Ամեն կյանք յուր օգտակարությունն ունի, և ամեն պարագաներե ընկերությունը պետք է օգտիլ։

Մինչև ցայսօր արյունահեղությունն րնկերային արդարության գինուց մին սեպված էր և է։ Մոլությունն և ս տությունր, կրոնից, արդարության և ♦ . . զարղաւց ներքև կ՝սքողվեն ստեպ, և այս սոսկալի զենքը կը գործածվի։ Եվ արդարև հավատաքննության խարույկները բոցեր կ՛արձակեն։ Հանո&ւ արդարության մահ կուտան, հանուն ազատության շղթաներ կոսոան։ Մարդկությունը գլուխը խոնարհեցնելով կ՛անցնի հավատաքննության հրատներոլ ներքև, մահվան ներքև գերության ներքև։ Բայց օր մի յուր ը՛նթացքն ընդհատելով կը կանգնի հանկարծ, և յուր շունչով կը մարե կրոնական հնոցները, ձեռամբը կը փշրե տգիտության շղթաները, և կախա* ղանը միայն կանգուն կը մնա, զի տակավին մարդկային նահատակներ կը պահանշե. և նկուն մարդկությունը կառափնատին առջևեն կը քայլե կորաքամակ։

Դարեր ի վեր ժողովուրդնեբր տգիտության զոհերն են. կր լռեն, կը հնազանդին. բայց օր մի կը մռնչեն անոր գեմ, և իրենց մարտիրոսությայբը կը սրբեն անիրավությանց և նախապաշարման ց հետքը, թեև ան կարող րլլան միահազոյն ար* մատախիլ ընելու այս անիրավություններն և նախապաշար•« մունքրք որք շարունակ կը ծլին, և թեպետ ոչ նույն զորու* թյամբ, սակայն բավական ուժ ունին վերստին թունավորելու

Լ ապականելու ընկերությունը։ % * ……………..

148