Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տիքը ձեր անխախտ բարեկամությա՛ն համար, որ յուր վշտաբեկ կենաց նեցուկն եղած էր։ Ձեր վրա ունեցած բարեկամությունը մեծ էր, և լավ գիտեք արդեն թե քիլերը կրցան սիրել այնչափ անձնվիրությամբ և հոգվո բարձրությամբ որչա՛փ ինքը։ Խնդրեց միանգամայն ւոր մի ըստ միոջե ձեզ հա զարդեմ յուր կենաց վերջին սրտաճմլիկ պարագաներն և ես կը հնա– զանդիմ այդ սրբաշունչ հրամանին։

Բանտիս մեջ Մայտայիս ինձ ըրած այցելութենեն ութ օր վերջն ազատ էի, և աո ինքր կը վերադառնայի։ Անկարող եմ նկարագրել անոր ուրախությունը։ Կը մ ոռնար զինքը մաշող անողորմ ախտրէ և ձեռքր ի մինիս մեջ դրած, աչքը աչքիս վրա հառած «Երշանիկ եմ» կը մնչեր նվաղուն ձայնիվ։ Հուսահատությամբ կր նայեի իրեն է կը տեսնեի թե անկարող եմ մահվան ճիրանն երեն զինքր փրկելու, և անզուսպ արտաս– վացս ջերմությամբ յուր սառնահար ձեռքր կր տաքցնեի։ «Տիգրան, կըսեր աղերսագին, վիշտդ հոգիս կը ճմլե. արիա* ցի ր, զի մեր բաժանումը կարճատև պիտի րլլա* պիտի միանանք վերր, կը շարահարեր, երկինքը ցույց տալովք և ոչինչ զմեզ պիտի բաժնե։ Հավտա աստուծո, զի աստված օգնեց ինձ տառապանացս մեշ, նա վերադարձոլց զքեզ իմ սիրույս, և նա կուտա ինձ արդ քեզմե զատվելու քաջությունը։ Ըսե՚, ի նչ պիտի ընեի եթե զքեզ ինձ չվերադարձնել». ի՞նչպես կրնայի մեռնիլ առանց զքեզ տեսնելու« աչքս սուգով պիտի գոցվեր յուր վերջին տրտմալի նայվածքր արձակելով))։

Կուզե՞ս ուրեմն զիս որբ թողուլ երկրիս վրա, Մայտա՛ գո– չեցի հուսաբեկ ձայնիվ։ Ոչ, չեմ ուզեր ապրիլ, հետդ պիտի գամ, միևնույն գերեզմանը պիտի ունենանք։

«Զգուշացի՛ ր, ըսւսվ, կար դի լե մ զայդ, զի մահվան հանգիստս պիտի վրդովես, և գերեզմանիս մեշ զարհուրելով վե-րըստին պիտի տեսնեմ արյան կայլակն որ զիս երբեմն սարսափ եցուց։ Ո՛չ, Տիգրան, այդպես չպիտի գործես. կը թախան– ձեմ զքեզ որ ապրիս՝ հիշատակս սիրելու համար։ Երգում ըրե ինձ, հարեցէ եթե կուզես գոհ մեռնիլս»։

Ավա՜զ, կրնայի՞ մերժեի . . *

Օր մի երթ զգաց թե տկարությունը կը սաստկանար, ուզեց որ յուր սենյակը ծաղիկներով զարդարվի և զվարթ կերպա*

161

11 1145