Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտքս երախտագիտության իմն՝ որ թեև անսահման, ոչ երբեք կրնա հավասարիլ քու բարյացդ ինձ նկատմամբ։

Զգացմունք կը դիզվին, կը խառնվին, կընդհարկանին հոգվույս մեջ՝ ուսկից շփոթ ճիչ մի կը բխի միայն։ Ոհ, եթե սակայն հաջողեի գտնալ բառ մի հայտնելու համար բոլոր այն սերը, վիշտը, սուգը որ զէությունս համայն գրաված է, այդ բառը մեծ պիտի ըլլար իբր զհոգիդ, մա՛յր իմ։

Օ՛ն, ընդունե՛ գորովանոք սրտաբուխ վերջին այս վանկս, սիրո հետին այս ձոնս, զի ոչ այլ ինչ ունիմ քեզ մատուցանելու, ավա՛ղ, մա՛յր իմ պաշտելի։

ՍՐԲՈԻՀԻ ՏՅՈԻՍԱԲ

24 հուլիս 1884 Սան-Ստեֆանո