Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ստորին մասին մեջե ուր անբարոյականության աղետալի օրինակներ կը վխտան։

Եթե մեծ է Գաղղիան որդվոցը զգացմամբը, տաղանդովն ու հրաշագործությամբը, և եթե լուսավորյալ ընկերության կեդրոնատեղին է, այս չարգիլեր սակայն որ բարուց ապականությունը չտիրե մի մասնավոր կարգի մեջ, ինչպես կը հանդիպի ամեն մեծ մայրաքաղաքաց նկատմամբ։ Բայց որովհետև գաղղիացի կանանց հրապուրիչ ձևերր շատ ի՛սկ ծանոթ են, նախապատիվ դասեցի գաղղիացի կին մ՚ընտրել,- քանի որ առավել կը համապատասխանե վիպասանական նպատակիս գործադրության քան թե ուրիշ որևէ եվրոպացի կին մի։

Պարզ է ծրագիրս. մի է նպատակս, կինն ամուսին։ Մեծ է հավատքս, վասն զի համոզման մի վրա հիմնված է։ Մեծ է քաջությունս, վասն զի պարտականության գաղափարեն արտադրված է։ Եթե, ինչպես կը կարծեմ, արդար դատ մ՚ է վարածս, ճշմարտության խոնարհագույն սպասուհիներեն մին եղած պիտի ըլլամ, որով և տկար ձայնիս տկար արձագանքը գուցե գոհունակության մրմունջ մ՚ արթնցնե օր մի ողջամիտ մտաց ու ազատ և արդարասեր սրտերու մեջ։

Ս. Տ.