Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի անտարբեր կըլլա ամեն պարսավանաց։ Վստահ եղիր սակայն որ օր մի պարսավողներն նույնիսկ գեղեցիկ օրինակ մի տվողին պիտի հետամտին։ Եթե ոչ ոք նորանոր քայլեր առնելու քաշությունն ունենա ինչպե՞ս ընկերային մարմինը հառաջ կրնա երթալ։ Ըսե, ի՞նչ անպատեհություն կրնաս տեսնել երբ իմ աշխատությունս քուկինիդ միացնելով բեռդ թեթևցնեմ մեր բարեկեցությունն ավելցնելով։ Փոխանակ պարապո երկար ժամերս անօգուտ բաներու զոհելու, թույլ տուր ինձ օգտակար նպատակի նվիրելու զանոնք։

«Զարուհի՛, հիշե սակայն որ մայր ըլլալու վերակոչված ես օր մի, և թե որդյակդ բոլոր ժամանակդ պիտի գրավե հայնժամ։

- Գիտնաս որ երբ մեր գործերը լավ կերպիվ կը կարգադրվին, մեր ժամանակը շատ առավել կերկարի՝ օգնելով մեզ բազմազբաղ կյանք մի վարելու։ Միթե դժվարի՞ն ինչ է ըսածո փորձով հաստատել. թույլ տուր ինձ մեծագույն բաղձանացս լրման հասնելու իմ աշխատությունս քուկինիդ միացնելով, և եթե մերժես խնդիրքս՝ կանանց թշվառագույնը կընես զիս, ապահով եղիր։

- Կը վախնամ թե գուցե ընկճիս աշխատությանդ բեռին ներքև, ո՜վ անձնվիրության հրեշտակ։

- Ընկճի՞լ. չգիտե՞ս արդյոք, Հրա՛նտ, որ գոհունակութենե արտադրված զգացումը նոր զորություն կուտա մեզ։

- Բայց բացատրե ինձ նախ ի՞նչ տեսակ աշխատությամբ կուզես պարապիլ, Զարուհի՛ս։

- Պարզ է նպատակս. գիտես որ բավական լավ երաժիշտ մ՚եմ, ու բավական ալ ուսում առած եմ. քանի մ՚աշակերտուհիներ տանս մեջ ընդունելով անոնց հարկ եղած դաստիարակությունը տալու համար։ Կրնամ հատկացնել անոնց շաբաթվան չորս օրերը, և ի պահանջել հարկին նույն իսկ ամեն օր երեք կամ չորս որոշյալ ժամեր նվիրելով անոնց դասատվության համար։ Մնացորդ ժամանակը դարձյալ ինձ կը վերապահեմ, և սպասուհի մ՚առնելով տնական աշխատությունս կը թեթևցնեմ ազատ վայրկյաններս ավելցնելով։ Եվ համարելով թե բավական աշակերտուհիներ չունենամ, լրագրաց համար կաշխատիմ անգլիերենե կամ գաղղիերենե թարգմանություններ