Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսպելու յուր բուռն hուզմունքն և խռովությունը՝ սենյակը քաշվեցավ։ Իսկ մյուսները Սիրանույշի վերաբերյալ խոսակցության հրապույրներով գրավված՝ չդիտեցին անգամ թե սրտաբեկ կույսն անկարող ըլլալով անծանոթ ոսոխի մ՛առավելությունները լսելու, կառանձնանար յուր արտասուքը գիշերվան խորհրդավոր գոգը հանձնելու համար։ Նույն օրեն վճռվեցավ Ճուլիայի բախտը․ առավել սակավախոս եղավ, և առավել առանձնության բարեկամ։ Իսկ զԵրվանդ թե՛ կը փափագեր տեսնել և թե՛ կուզեր խույս տալ անկե։ Զինքը տեսնելը մարտիրոսություն մ՛էր, իսկ չտեսնելը՝ մահ։

Լեոնարտոն զարմացմամբ ու երկյուղիվ կը հաստատեր աղջկանը կրած կերպարանափոխությունը ու տխրությունը, առանց պատճառն իմանալ հաջողելու։ Իզուր յուր սիրելի դստեր կը հարցներ եթե վիշտ մի, եթե սեր մ՛ուներ. իզուր կը խոստանար անոր ամեն ջանք ի գործ դնել յուր բաղձանաց կատարման հասնելու համար։ Բայց ընդ վայր Լեոնարտոն հարց ու փորձ կըներ, ընդ վայր խոստումներ կըներ։ Ճուլիան անթափանցելի էր իբր գերեզման մի, և ոչ մեկա մ՛աչքը կարող էր մինչև յուր հոգին ժամանել։ Վշտահար օրիորդն հալ ու մաշ կըլլար․ գիշերները կուլար հուսահատ, իսկ ցերեկը կը հառաչեր տխրագին, և կամ երաժշտության անսահմանության մեջ անդորր կորոներ։ Երաժշտությունը խազեր ունի ամեն զգացմանց համար։ Ներդաշնակությունը անեզրություն մ՛է ուր հոգին գալարելով յուր ցավը կը վայելե։ Բայց ի՞նչ է վայրկենական դառն այդ սփոփումը հարատև մտատանջության առջև։

Ճուլիան գիտեր թե Երվանդ ուրիշը կը սիրեր, ուրեմն ինքն ոչինչ կրնար հուսալ։ Բյուրիցս երանի կատար Երվանդին սիրուհվույն, և ի՞նչ չէր զոհեր անոր բախտը գոնե օր մի վայելելու համար անոր նման պաշտվելով։ Սակայն անկարելի էր այդ երազը։ Անհնարինը՝ իբր սոսկալի հրեշ, հանդեպ իրեն կանգնած էր։ Կյանքն առանց հուսո մեն մի վայրկյանի մահն է։

Լեոնարտոյի հարկն ուր կր տիրեր քիչ հառաջ խինդն ու գոհունակությունը, սկսավ տխրության քողով վարագուրիլ իզուր Վիրճինիոն կը ջանար յար քույրը զվարթացներ․ իզուր