Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ակնկալությանց համար, երբ ինքն ոճիր կը համարեր որևէ համակրական զգացում, բառ, ձև, որ ուղղակի Սիրանույշին ուղղյալ չէին։ Անկեղծապես կը փափագեր ապրիլ մի միայն անոր հիշատակավ առանց որևէ առարկայի վրա յուր ուշադրություն դարձնելու։ Բայց ի՞նչպես կրնար յուր հոժարությանց համեմատ վարվիլ առանց Ճուլիայի մահ տալու, առանց ալևոր հոր մի ծերության մխիթարությունը հափշտակելու, և մտերմե մ՚ընդունած սիրալիր հյուրընկալության փոխարեն իբր ապերախտության հրեշ չներկայանալու։ Ի՞նչպես կրնար սուգ տարածել տան մի մեջ ուր քանի մ՞ամիս հառաջ ուրախություն և գոհունակություն կը տիրեր։

Երվանդ փորձեց չափավորել յուր այցելությունները Լեոնարտոյի ընտանյաց. բայց երբ օր մի զանց կըներ սովորական այցն՝ երկրորդ օրը կը տեսներ զՃուլիան այնպես տխուր, ուժաթափ և հիվանդ, ու այնպիսի կշտամբալից պերճախոս նայվածք մի կարձակեր իրեն որ Երվանդ յուր անձը կը դատապարտեր դահճի դեր խաղացած ըլլալուն համար։ Իսկ երբ անուշ խոսքով մի, կամ գորովալի նայվածքով մի զինքը կը մխիթարեր, Ճուլիան վերստին կերպարանափոխ կըլլար, նոր ուժ, նոր հոդի կզգենուր, աչերեն կայծ կը ցայտեր։ Անտանելի էր այս վիճակն Երվանդին համար. անհանդուրժելի էր այս կյանքն ընդ մեջ գթության և խղճի խայթերուն և սակայն այդ տարապայման բռնի կացության կը համակերպեր։ Բայց մոտեցած էր վայրկյանն ուր վերջ պիտի տար ամեն վարանմանց, զղջման, և դժգոհության՝ սիրո ահագին վհին մեջ կործանելու համար։

ԳԼՈՒԽ ԻԳ․

Շքեղ պատրաստություններ կըլլային Պ. Հայնուռի տան մեջ Սիրանույշի ամուսնության առթիվ։ Բայց կույսն այդ շփոթությանց և զբաղմանց մեջ կարծես թաղման հանդեսի տնօրինությունը կը տեսներ։ Առանձնացավ սենեկին մեջ Երվանդին ձոնելու համար վերջին օրն այն հորում անձը ազատ էր տակավին։ Հիշեց անցյալ երջանիկ վայրկյաններն երբ Երվանդին հետ հուսո գեղեցիկ փունջեր կը հյուսեին. հիշեց անոր