Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ամեն բառերը զորս յուր սրտին մեջ էր ամփոփած լիովին. հիշեց յուր խոստումը մշտատև հավատարմության, խորհեցավ յուր կատարելիք խոստմնազանցության վրա, ինքզինքին նկարագրեց Երվանդին ցավն ու մոլեգնությունը, և գուցե մահը։ Աստիճանաբար սկսավ կորսնցնել զորությունը յուր զոհը կատարելու։ Օրիորդն կզգար սիրո հոդերուն ամրապնդիլն նույնիսկ այն միջոցին որ պիտի ջախջախներ զանոնք։ Կը տեսներ աչացն առջև Երվանդն ու զինքր կը հանդիմանեը ուխտադրուժ ըլլալուն համար. կը լսեր անոր ձայնն որ կը դրդեր զինքն առ ինքն վերադառնալու, զիրար հավետ սիրելու համար: Այո՛, կը տեսներ յուր աոջև՝ ծունը դրած յուր Երվանդին որ աղերսագին կը խնդրեր, կը պաղատեր զինքը չզոհելու. կը լսեր ողբը, կը տեսներ հրավառ աչերտ, այնչափ Սիրանույշի երևակայությանը բորբոքած, այնչափ միտքը ցնորած էր։

Հանկարծ տեղեն ցայտելով գոչեց հուսահատորեն.

«Ոչ, ո՛չ, անհնարին է։ Թո՛ղ դադրին հարսանյաց ամեն չարագուշակ պատրաստություններ. թող զիս ազատ թողուն, ոչինչ կուզեմ, ոչինչ կը խնդրեմ, ոչինչ, միայն ազատությունս կը պահանջեմ, Երվա՛նդ, Երվա՛նդ, քուկդ եմ ի սպառ»։

Մինչ այսպես Սիրանույշ կը զառանցեր, մորը ձայնն հանկարծ հասավ ականջին։

— Ո՜վ տխուր իրականություն,— ըսավ. — ո՜վ մայր իմ, ո՜վ ուխտ իմ…:

Անկավ աթոռակին վրա սրտաբեկ ու անմրմունջ ու կեցավ անշարժ։ Ապա ելավ տեղեն, համրաքայլ մոտեցավ գրասեղանին, աթոռ մ՚առավ ու նստավ, թևը գրասեղանին, իսկ գլուխը ձեռքին վրա դրավ, գոցեց աչերը, հառաչանք բխեց հոգիեն ու «Հարկը կը պահանջե» ըսելով, գրիչն առավ ու «Վերջին անգամ կրնամ տակավին իբրև սիրահարի հետդ խոսիլ, ով Երվանդ իմ» գոչելով, յուր հոգվույն ամենայն դառնությամբը հետևյալ նամակը գրեց.

«Սիրելի Երվանդ.

Եթե այս անգամ ուշացա նամակիդ պատասխանելու քանի մ՚օր ևս քեզ խնայելու բաղձանքն էր պատճառը։ Անցյալ տարի հոգիս արև մի կը կրեր, և այս տարի մութ խավարը։