Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իյնալով «Քույր իմ, գոչեց, շատ մեծ է դառնությունը կատարած զոհիս։ Օգնե՛ ինձ զի կարողությանս նվազիլը կզգամ»։

Զարուհվույն դեմքը տխրության քողով վարագուրված էր. խնդության թռչունը զվարթ ճիչ չուներ արձակելու։ Առավ թշվառ Սիրանույշը բազկացը մեջ ու հոգվույն վրա սեղմելով ըսավ.

«Զո՜վ լամ, զքե՞զ թե եղբայրս։ Ի՜նչ սփոփանք տամ քեզ երբ ամեն սփոփանք խաղալիք է։ Միայն հիշե՛ մայրդ և արիացիր»։

ԳԼՈԻԽ ԻԴ.

Վոսփորի եվրոպական ափանց վրա կր տարածվի Յենիքյոյ։ Հոն ծովն ընդլայնելով ընդարձակ անջրպետ մի կը թողու Եվրոպիո ու Ասիո եզերաց մեջ տեղ, որք կարծես իբր ոսոխ հեռվեն զիրար կը դիտեն, մինչդեռ Վոսփորի վարի կողմերուն երկու ներհակ եզերքներն իրարու կը մոտենան, իրարու կը նային, ու իրար առջև իրենց բնական գեղեցկությանց տեսարանները կը պարզեն։

Յենիքյոյի ծովեզրը զարդարված է գեղեցիկ տուներու մի շարքե։ Այս տուներուն շատերր կը կանգնին մեծածախս պարտեզներու մեջ տեղ, ուր զարմանազան ծաղկանց գույները՝ ծովուն կապույտին հետ գույներու ներդաշնակություն կը կազմեն, ինչպես և տերևներուն մրմունջը ալյաց հառաչանաց հետ ձայնի ներդաշնակություն կը գոյացնեն։

Պ. Դարեհյանի ընդարձակ ապարանը Յենիքյոյի՝ կը փայլեր այն ամեն ճոխությամբ զոր շռայլ հարստություն մի կրնա պարգևել։ Հարսանյաց գիշերը հասած էր, ու այդ շքեղ բհակարանը հրեղեն շենքի վերածված էր, նույնպես հուր կը տեղար պարտեզեն։ Ծառաստաններուն բարձունքեն լույսեր կը սպրդեին՝ իբր թե կանաչ տերևներուն մեջեն աստեղաց նշույլներն ըլլային։ Պարտեզին մեջ, հովանյաց ներքև, ու ջրվեժներու մեջեն այնչափ շող կարձակվեր շուրջ որ կարծես թե լուսեղեն հատակի մեջեն դուրս կը ցայտեին ծառերը, ծաղկներն ու ջուրերը։ Հրախաղություն, երաժշտություն, բազմություն