Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ճաշակավ զարդարյալ էր։ Ցայդ վայր՝ աշխարհային աղմուկե հեռու, և բնության հանդեպ հինքն կը բովանդակվեր, կը մատխոհեր, անցյալովը կապրեր, ներկային մեջ զԵրվանդ կը տեսներ, անոր հետ կը խոսակցեր, ու յուր հուսահատությունը անհագաբար կը վայելեր։ Այդ տեղը սրբավայր մ՚եղած էր իրեն համար։

Հայնուռի ընտանյաց Պ. Դարեհյանի հետ հաստատած հոգերը խիստ չափավոր էին։ Անառակ մարդը կզգուշանա կնոջը ծնողաց դժգոհ նայվածքին ենթարկվելհ, թեև այդ սանձ մի չըլլա պախարակելի ընթացքին։

Մին մի անգամ որ Պ. Հայնուռ այցելության գնացած էր աղջկանը, գոհանակության զգացմամբ կը փքանար այդչափ ճոխություն ու հարստություն տեսնելով անոր շուրջը, նամանավանդ կը փառավորվեր այդ ամուսնությամբ որ յուր գործը՝ այսինքն կենացն հրաշակերտն էր։ Աչերն այնչափ շլացած էին պերճանաց տեսութենեն որ բնավ չէր տեսներ թե Սիրանույշ անոնց մեջ կը շրջեր իբր թշվառության ուրվական։

Բայց նույնը չէր Տիկին Հայնուռի մասին որուն թափանցող նայվածքը զավկին դժբախության աստիճանը հաշված էր արդեն։ Ի զուր խեղճ մայրն աշխատած էր խոստովանցնելու որդվույն զինքը կրծող տառապանքը. իզուր ուզած էր նեցուկ մ՚ըլլալ սգահար սրտին։ Սիրանույշ խնայելով մորր փափուկ զգացմանց, կը համառեր յուր վիշտն անձին պահելու, ու մորը հարցմանց կը պատասխաներ թե յուր ամուսինը զինքը կը հարգեր ու կենաց ամեն անդորրր կը մատակարարեր։ Տիկին Հայնուռ կը լռեր իհարկե, բայց հոգին կը գալարեր ու կարյուներ։

Ողորմելի մոր անտանելի ինչ էր տեսնել աղջկանն այլակերպած դեմքն՝ որուն վրա վիշտն յուր կնիքը դրոշմած էր, նամանավանդ սոսկալի էր իրեն գաղափարն այն թե Սիրանույշ որդիական անձնվիրությանը զոհ եղած էր։ Դուստրն այն որ յուր հոգվույն հատորն էր, ու կենացը մխիթարությունն և պարծանքը, որուն համար արյանը վերջին կաթիլը թափելու պատրաստ էր, դուստրն այն կերպիվ իվիք ինքը վիժած էր հուսահատության անդունդին մեջ։

Անձը խստիվ կը մեղադրեր վայրկյան մ՚իսկ հավանական