Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անողոք դատավոր մ՚է զոր ոչինչ կրնա ամոքել․ յուր խարազանը պատրաստած է ինձ արդեն։ Այրին զոհ մ՚է զուրկ վրեժխնդիր ձայնե. ինչպե՜ս արդյոք պետք է գործել, ինչ քայլով հառաջանալ․ վարանած եմ և վհատած։ Ես դալարագեղ տերևն եմ սաստկաշունչ բուքեն կորզված որ փոշվույն մեջ կը թավալի մինչև որ հոշոտի և մասունքն աստ անդ կորսվին։ Ո՜վ դու, երկրորդ մա՛յր իմ, օգնե՛ ինձ կենացս դառնությանց մեջ, առաջնորդե ինձ փորձառու խրատներովդ։


Տիկին Սիրա առ Մայտա

Ինչ բանե կը գանգատիս, դո՛ւ անձամբ վիճակդ պատրաստեցիր. ա՛յնպիսի շրջանակի մեջ անձդ ամփոփեցիր որ զքեզ ճնշեց մինչև բարձրաձայն աղաղակել տալու․ երբ չարիքը բարձրագույն աստիճանին հասավ՝ կուզես զինքը հաղթահարել։ Կրնայիր խեղդամահ ընել զայն ի սկզբան․ բայց արդ յուր դերին ես դու։ Գրկեցիր զաշխարհ և յուր մոլությունքն, ստությունքն և կեղծավորությունքը․ հաճեցար անդ չգիտենալով թե ի՜նչ բանի անձդ կը մատնեիր։ Արդ ահաբեկ՝ կը տեսնես հրեշ վիճակդ, կը գանգատիս առանց հետազոտելու պատճառն որ դու ես նույնիսկ։

Մինչ տղա էիր՝ ծնողացդ պաշտպանության ներքև ապրեցար, և մինչ ծաղկահասակ՝ ամուսնույդ․ զամենայն ինչ պարտավոր էիր ամուսնույդ․ պատվույդ նախանձախնդիր էիր անոր համար. և զայդ իրմով կը պահպանեիր․ անոր կը պարտեիր վիճակդ և մինչև անգամ կրած անունդ զոր անբիծ կը պահեիր ի պատիվ անոր․ իսկ անձիդ նկատմամբ դո՞ւ գործելիք չունեիր․ ընտանյացդ անունը, անձդ իսկ, կնոջ պատվասիրությունն ոչի՞նչ էին քեզ համար։ Առաքինի ապրեցար ամուսնույդ պատիվը չաղարտելու համար, և ո՛չ թե կին, հրեշտակ ըլլալուդ պատճառով․ ո՛չ թե առաքինութենեն հառաջ եկած մեծությունդ պահելու համար, ո՛չ թե մայր ըլլալուդ, այսինքն այն վճիտ երկնային հայելին ուր անմեղ մանուկն յուր անմեղ պատկերը կը տեսնե։ Ոչի՞նչ ես դու ուրեմն

9