Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


միայն պատշաճ ինչ՝ այլ նույնիսկ բարին կատարելու ժամանակդ․ քաջություն ունեցա՞ր զգալու ըստ թելադրանց սրտիդ, մտածելու ըստ թելադրանց մտքիդ, և դատելու ըստ թելադրանաց դատողությանդ։ Ո՛չ, այդ քաջությունը չունեցար դու երբեք․ ամուսինդ եղավ առաջնորդդ, և նախապաշարմանց աշխարհը՝ քու վարժարանդ։ Զուրկ պաշտպանեդ՝ դատաքննությանց, նախանձու և անիրավությանը մատնված ես արդ։ Կըմբռնեմ երկյուղդ դիմադրելու եռագլուխ հրեշին որ կանվանվի հասարակաց կարծիք, և որուն ներքև կը քողարկվեն ստությունք և կեղծավորությունք։ Կըմբռնեմ խոսելու և գործելու երկչոտությունդ՝ իբր հովանի ունենալով միայն կնոջ պատվասիրությունդ․ ոչ երբեք անոր հովանավորության դիմեցիր, զի անկարող համարեցար զայն, մինչդեռ միակ զորավորն է և միակ հավատարիմն մեզ։

Լո՛ւր ինձ․ ճշմարտությունը երբեմն կը սևնա ամբաստանության մրուրովը, սակայն ընդհուպ ա՛յդ մրուրն ի բաց նետելով շքեղափայլ կը հանդիսանա վերստին։ Հարատև չարախոսության ոչ երբեք մաքրությունը նյութ կ՚ըլլա. կենթարկվի անոր միայն ինչ որ գեղեցիկ երևույթի ներքև անբարոյականություն կը պատրաստե։ Սուտը ոչ երբեք գեդեցկին գույներովը կրնա փայլիլ․ անոր ներկն ունի միայն որ կը թափի իսկույն դատաքննության փորձո մ՚առջև։

Տանդ մեջ անտես խորասուզվելովդ չէ, և ոչ առ երևույթս ընկերային օրինաց հնազանդելովդ է որ պիտի համոզես զիս բարձր կին մ՚ըլլալուդ, զի առանձնության մեջ շատ անգամ ոճիրներ կը գործվին, և մթությունը շատ մոլորություններ կը ծածկե։ Այլ աշխարհիս բեմին վրա կ՚ուզեմ տեսնել զքեզ, և ի տես ամենուն մարտնչելով փոթորկաց դեմ և հաղթահարելով զանոնք․ ուր չիկա մարտ, հոն չիք արժանիք․ պատերազմի դաշտին վրա կը հայտնվի զինվորին արիությունը։ Թո՛ղ ուրեմն այն առանձնությունը ուր թաղվեցար և հայտնե աշխարհիս թե ազատ կին մի, ազատ՝ յուր գործերովն և գաղափարներով, իրավունք ունի ընդհանուր հարգանաց ցորչափ ինքը նախանձախնդիր է յուր պատվույն, մանավանդ թե նա կը պահանջե այդ հարգանքը։ Ընկերական սովորությանց և օրինաց

11