Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քայլերը կենաց ասպարեզին մեջ․ երանի՜ իրեն եթե փափուկ ոտքերը կը դիմանան հարվածոց և զինքը կանգուն կը բռնեն մինչև վերջը։

Դժվարին է ինձ մեկնել մարդոց այս անիրավությունը կանանց նկատմամբ, որով զանոնք գործերե հեռացնելով իրենք առանձին տեր կը հանդիսանան։ Չեմ ըմբռներ թե ինչո՞ւ ուրեմն ընկերությունը մեր ձեռաց կը հանձնե ընտանեկան շահերն որոց կարգադրությունը գործոց նկատմամբ գիտություն կը պահանջե։ Ի՜նչպես կանանց կը հանձնե պաշտոն մի որուն բարձրության չեն հասնիր անոնք․ ի՛նչ կը հետևի այս ընթացքեն։ Կինը յուր բացորոշ անկարողությունը նկատելով օտար ձեռաց կը հանձնե յուր գործերուն կառավարությունը, և խնամակալուք չարաչար կը գործածեն այդ վստահությունն իրենց անձնական շահուց ի նպաստ. այսու եղանակավ ճոխաբար ապրելու վարժված կինը հանկարծ չքավորության կը մատնվի զավկըներովն հանդերձ։

Ահավասիկ ուրեմն այս դժվարին կացությունս ընկերային կարգադրությանց կը պարտիմ։ Հարկ է ինձ գործոց ուսումն սորվիլ, մոր և հոր պաշտոնը վարել միանգամայն։ Իսկ եթե շահուցս տնօրինությունը բարեկամաց օգնության կարոտից այդ ստիպողական հարաբերությունքս՝ անձս այնպիսի դատաքննության պիտի ենթարկեն որո խստությունն անպաշտպան վիճակիս մեծությանը պիտի համապատասխանե։ Բայց, բարեկամուհի՛դ իմ, փառք քու խրատուցդ, դատաքննությունը պիտի արհամարհեմ․ բարոյական ուժս պատվասիրությանս և կենացս մաքրության մեջ պիտի գտնեմ։

Կանացի բարձրությունս թո՛ղ պապանձման դատապարտե բանսարկու լեզուները։ Ըստ թելադրանացդ կ՚ուզեմ օրինակավս հայտնել ընկերության թե՝ կին մի որ պարտուց զգացման վրա կը հենու, կարող է գործել ազատորեն այն շավղին մեջ զոր կը պարզեն իրեն յուր խիղճը, միտքն և առաքինությունը։

Աղետք ահա վիժեցին զիս խոր գիշերվան մեջ ուր որոտմունք ահեղամռունչ կը պաշարեն զիս ամեն ուրեք։ Իբրև իմաստուն ղեկավար ապահով նավահանգստի մեջ կը պատսպարեմ

22