Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


պես մարմարյա. հիասքանչ սրահի մի մեջ մտավ ահագին հայելիներով և ոսկեզօծ կարասյոք զարդարյալ, որուն որմերեն վար կախված կին երևելի հեղինակաց նկարներն, ու ձեղունին մեշտեղ կը ցոլար ճաճանչալից փառավոր շահ մի։

Արաքսիա գոհունակությամբ նայեցավ բոլոր այդ ճոխությանց, զի կը գնահատեր ինչ որ արդյունք էր լավ ճաշակիդ և մանավանդ ինչ որ երևելի հանճարի մտաց արտագրություն էր։

Փոքրիկ վա յելուչ սենեկի մ՚առշև հասան սպասավորե հրավիրեց զինքը ներս մտնելու և սպասելու մինչև որ, կըսեր, տիկինը հրամանները տա իրեն, և ապա մարդն անհայտ եղավ։

Տիկին Աբգարյան երշանիկ էր մեն մի անգամ որ կրնար իբր թագուհի ներկայանալ խոնարհագունից աչաց, շլացնել զանոնք յուր հաբստությամբն, ու պատկառանք աղղել ձևեբուն գոոողությամբբ։

Հետևապես երբ սպասավորն ներկայացավ տիկնոշ իմացնելու համար վարմուհվույն գալուստը, նա սեգ ե ղանակավ պատասխանեց․

— Թո՛ղ սպասե։

Գրեթե կես մամ անցավ և ապա տիկինն ոսկեզօծ արևելյան կերպասե առավոտյան ղգեստ մի հագած տարածվեցավ սրսկապանին (boudoir) մեջ գտնված բաղմոցներեն միույն վրա՝ որ նույնպես արևելյան ճաշակին համեմատ կարմիր ու դեղին մետաքսյա կերպասով շինված էր։ Որմերն զարգար ված էին թանկագին գորգերով որոնց վբա սփռված էին կլոբաձև փոքրիկ արծաթապատ հայելիներ, նույնպես և գետինը ծանրագին գորգ մի տարածված էր։ Աստ և անդ փոքր սեղաններ՝ արուսյակով զարդարված՝ հնության վերաբերող այլ և այլ նյութերով բեռնավորված էին, միույն վրա արծաթյա խնկաման մի կար որ անուշաբույր հոտեր կը ծավալեր շուրշ, հեշտության զարմ անալի ազդեցություն մը ներգործելով։

Սենեկին մեկ անկյունը չափավոր մարմարիոնե ավազան մի կը շողշողար Հո՛ն կը լվացվեր տիկինը, երեսը սրբելով բարակ կտավներով ոսկեզօծ շուրքերով բանված։

Բայց այս արևելյան ոճով սենեկին գեղեցկագույն զարդն՝