Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտաց մեջ զարթուցանել նշույլ մի բանականության, և անոնց սրտին մեջ արծարծել սիրո կայծն։ Երկու քույրերն կը ներկայանային հանդեպ իրենց եղբոր ինչպես էին իրոք, այսինքն զույգ մի հրեշտակ։

Զրկել տղայն ազատ դիրքովն հանդիսանալու իրավունքեն, զրկել է գարունը յուր ծաղիկներեն, առվակը յուր մրմունջեն, երկինքը յուր լույսեն։ Եվ երբ երկու մանկունք կը տեսնեին իրենց եղբայրը, մին կը վարձատրեր զայն երկարատև անուշ նայվածքովը, և մյուսն որոտալից ճիչովը։

Բայց Ներսես նկատելով թե ինքն առանձին անկարող էր ստանձնել հոգը կրթելու յուր երկու նազելի պաշտպանյալներն, առաջարկեց մորվին արժանավոր վարժուհվո մի հանձնել անոնց դաստիարակության փափուկ պաշտոնը, ազատելով այդ գողտրիկ էակներն անկիրթ աղախիններու թունավոր ազդեցութենեն։

Տիկինն՝ որ սովոր էր անսալ Ներսեսի խրատուց, հավանությանը տվավ, որով վարժուհի մը փնտրվելով իբր այդ ներկայացավ մեր օրիորդ Արաքսիան։

Ուստի նույն միջոցին որ երիտասարդուհին տեսավ յուր երկու աշակերտուհիներն ինչպես ըսինք արդեն մխիթարիչ ազդեցություն մ՚ունենալով, մոտեցավ անոնց, գգվեց զանոնք, անուշ ձայնիվն ու ժպտուն աչովը խոսեցավ, այնպես որ կարծես հանկարծական լուռ դաշնադրություն մի համակրանաց գոյացավ անոնց միջև։

Հազիվ հազ երկու օրեր անցած էին, և արդեն սիրո երրորդություն մի կը ներկայեին մանուկներն իրենց վարժուհվույն հետ։ Երկու քույրերը՝ զուրկ ի գորովո մայրենի, գտան հանկարծ ինչ որ կը պակսեր իրենցմե, տկար պատկերը մայրենի սիրո։

Գթո կարոտ մանկան համար կնոջ սերը անհրաժեշտ է Արանց անձնվիրությունը կը կորուսի մանկան սրտի նրբությանց մեջ զորս կանացի հոգին կըմբռնե ամբողջովին, և զգուշավորությամբ ուղևորելով այդ նրբությանց մեջ առանց ոչինչ ավրելու և քանդելու, կը հասնի մինչ ցհոգին մանկան զայն սնուցանելու համար կազդուրիչ սիրով։

Տիկին Աբգարյան և ոչ իսկ կուզեր իմանալ թե որոնք էին