Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս ընտանիքը կը բաղկանա հասակավոր տիկին և երկու արու որդիներե, որոց առաջինը տկար կազմվածք ունենալով, Ասիո եգերաց առողջարար օդին պատճառավ այս գյուղիս մեջ հաստատվեցան։ Սա կին մ՚ունի սքանչելի բայց գոռոզ գեղեցկությամբ որ հիացում ազդեց ինձ, սակայն ոչ համակրություն, իսկ երկրորդ որդին բացակա Է։

Գիտես արդեն թե որպիսի՜ դյուրությամբ բարեկամությունները կը հաստատվին գյուղերու մեջ ուր քաղքի ծանր և ձանձրալի պատշաճությունք ավելորդ կը համարվին, նամանավանդ երբ գրեթե նույն տան մեջ կը բնակին, երկու ընտանիք որ արդեն ի համբավո զիրար կը ճանաչեն։ Սույն ընտանյաց հաստատության օրեն ի վեր գրեթե միշտ իրարու կը հաճախենք։ Անոնց ճոխությունը կը հիշեցնե ինձ իմ անցյալ մեծությունս, և անոնց առատությունը կարծես թե չափավոր վիճակս կը մխիթարե։ Մայրը գթով համակված կը թվի ինձ համար, զի տեսա որ նա գաղտագողի արցունք մի կը սրբեր Հուլիանեիս նայելով։ Ահա սիրտ մ՚որ իբրև սիրո հրեշտակ կը հանդիսանա լքյալ որբին նկատմամբ։ Երկու որդիքն սիրալիր անկեղծությամբ կը վարվին հետս, իսկ հարսը մեծ անտարբերաթյամբ։ Վերջապես տիկնոջ ինձ և աղջկանս հայտնած խանդազատանաց համար թվի ինձ գոհունակության ժպիտ մի նշմարել շրթանցդ վրա, սիրելի՛դ իմ։


Տիկին Սիրա առ Մայտա

Չգիտես որպիսի՛ անձկությամբ մաշեցա երբ կարծեցի թե սրտի երկարատև հիվանդությունս անողոք հարվածով քեզմե վերջին բարեկամուհիդ հափշտակելով նաև, հուսահատությունդ առավել ևս պիտի ծանրացներ։ Այս մաշեցուցիչ վիճակիս մեջ հաղորդեցիր ինձ լուր մ՚որ հանչափս մխիթարեց զիս, կ՚ակնարկեմ նոր դրացիներուդ մարդավարության։ Իրավունք ունեիր կարծելու թե ցավալից աղաղակդ մտատանջության պիտի ենթարկեր զիս․ սակայն չեմ ներեր քեզ եթե հոգվույդ կացությունը

30