Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինելեն։ Մեն մի բաբախում սրտիս`զսերն իմ ունի իբր շարժառիթ, ամեն մտածությունս առ քեզ ուղղյալ է, ամեն բաղձանացս առարկան դու ես, Արաքսիա՛ս, և տակավին չե՞ս բավականանար։

— Այդ մասին անհոգ եմ, Ներսե՛ս։ Սե՜ր, սե՛ր, սե՜ր. այդ բառին մեջ ամփոփված է բոլոր էությունս։

— Եվ դու կը կարծես թե ես տարբե՞ր կերպիվ կզգամ արդյոք. և կուզես որ առավե՞լ ևս պաշտեմ զքեզ։ Լավ ուրեմն, պատմե ինձ խոսակցությանդ նյութն, և եթե ստուգապես այնչափ հիացման արժանի ես, ինչպես որ քիչ հառաջ հաստատեցիր, ամեն ճիգ կը թափեմ,— ըսավ կատակով,— զքեզ քիչ մ՚ալ ավելի պաշտելու։

— Լուր ինձ, Ներսե՛ս, քեզ նկատմամբ անձնական գաղտնիք մ՝ունենալս ոճիր կր համարիմ. բայց ինչ որ այլոց վերաբերի, թույլ տուր ինձ որ գիտնամ հարգել զայն խորհրդապահությամբս։

Ներսեսի դեմքը կասկածանաց ամպովք մթագնեցավ դարձյալ. բնավ բառ չ՚արտասանեց, այլ լռությամբն յուր դժգոհության սաստկությունն հայտնեց։

Վարժուհին յուր նշանածին ձեռքբ բռնեց ու արտասվաթոր աչոք ըսավ.

— Զիս մեռացուր՝ բայց մի՛ կասկածիր ինձմե, մի՛ նվաստացներ զիս անվայել ընթացք մի վերագրելով ինձ։ Կերդնում քեզ առաջի երկնից թե կը սիրեմ զքեզ ծայրահեղ սիրով և հավատարմությամբ, ու կը հաստատեմ թե անկարող եմ որևէ պարագայի մեջ քեզ ուխտածս դրժել։ Բայց հարգե՛, Ներսե՛ս, կը հայցեմ քեզմե, գաղտնիք մի որ իմս չէ, և զոր ուխտած եմ և ոչ մեկու մի հաղորդել։

— Ինչո՞ւ ուրեմն ինձ նկատմամբ բացառություն չըրիր։

— Կրնայի՞ գուշակել հայնժամ թե դու հոգվույս իշխանը պիտի լինեիր օր մի, այդպիսի բացառություն մ՚ընելու համար։

Ներսեսի սիրտն ապահովվելով Արաքսիայի անմեղության մասին, անփույթ եղավ այնուհետև այլոց գաղտնի խորհուրդներն իմանալու։ Հորդորեց զյուր սիրելին ոչ ևս նեղվելու ինքզինքն՝ արդարացնելու համար ու խնդալով հարեց.