Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծածկես ինձմե։ Երբ վիշտը բաժանված է երկու անձանց մեջ՝ թեթևագույն կը թվի։ Հոգվույդ հորդությունքն արիությանդ ապացույցն են իսկ․ զի քու արիությունդ ամենայն անցք խփելով քու ցավոցդ՝ անոր անընդհատ հոսումն արգիլեց․ և այս ցավերը դիզվելով՝ եռացին ներքին գաղտնի մռնչմամբ և հետո պայթեցին։ Ինչո՞ւ անձդ կը դատապարտես եթե զավկի սերը չի բավեր լեցնելու սրտիդ պարապը․ զավակդ քու մեկ մասդ է․ ուրեմն այն և դու մեկ անձ կը կազմեք․ այդ պարապը լեցնելու համար քեզմե դուրս բանի կը կարոտիս։

Դրացի տիկնոջդ գորովն ստուգիվ բարիք մ՚է քեզ համար․ և գաղտագողի արտոսրը համակրության մեծ նշան մ՚է․ զի ոչինչ այնչափ պերճախոս է որչափ անկեղծ արտասուքի շիթը։

Իսկ երիտասարդ տիկնոջ անտարբերության գալով բնավ չեմ զարմանար. դու գեղեցիկ ես, հմուտ, ճարտարախոս և գեղանազ. նա իրավունք չունի՞ արդյոք կասկածելու թե գուցե յուր ամուսինը քեզմով կը գրավվի, երբ արք այնչափ շուտով կը հափշտակվին, և երբ իրենց փոփոխամիտ ճաշակներովն ենթարկյալ են միշտ շնորհալի նորություններե ախորժելու։ Համեստությունդ չեմ կարծեր վիրավորել եթե ուզեմ հավատալ որ այդ գեղեցիկ պատանուհին գուցե չի կրնա մրցիլ այնչափ դյուրությամբ քու սրտի, մտաց ու ֆիզիկական հանգամանաց հետ։ Ընդհանրապես կանայք զարմանալի նրբամտություն մ՚ունին որոշելու անձն որ զիրենք կը նսեմացնե, և անողոք աչոք կը նային անոր գերազանցության, զորավոր թշնամի մ՚է նա զոր ի հրապարակ կը փայփայեն և գաղտագողի անոր փոսը կը փորեն։ Կը դիտես ուրեմն որ նորությանդ առավելության կը միացնես շնորհքներ որք վտանգավոր կրնան հանդիսացնել զքեզ հաչս երիտասարդ կնոջ, որ զքեզ բավական չի ճանաչեր տակավին, և հետևաբար չի կրնար ըմբռնել սրտիդ մեծությունն և ազնվությունը։ Երբ կանացի կերպարանքի ներքև պահված հրեշտակը տեսնե ի քեզ, հայնժամ կը հարկադրի և նա ներողամիտ ըլլալ գերազանցության մի նկատմամբ որ իրեն բնավ նեղություն չի պատճառեր, ոչ ընտանյացն

31