Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմանալ եթե այս կինը կը վախնա՞ վտանգավոր թշնամի գտնելու հիս, ինչպես ուզեցիր ենթադրել։

Մինչդեռ Լևոն՝ երկու եղբարց կրտսերագույնը՝ հակառակն է յուր հարազատին։ Բնությամբ կորովի, հմուտ, արթուն միտք մ՚ունի որուն խելացությունն յուր համակրական դեմքին վրա կը ներգործե։ Կերևա թե կը պաշտե յուր մայրը, կը կարեկցի եղբորը, և դժվարությամբ կը հանդուրժե յուր հպարտ հարսին։ Երանի այն աղջկան որ նախասահմանված է անոր ամուսինն ըլլալու։


Մայտա առ Տիկին Սիրա

Անկարելի է ինձ համբերել․ կ՚ուզեմ հաղորդել քեզ, սիրելի՛դ իմ, ինչ որ կը կենդանացնե զիս, և նոր իմն երջանկությամբ կը համակե զիս․ լո՛ւր ինձ ուրեմն։

Մեկ ամիսե ի վեր Լևոնին մորն հորեղբորորդին Փարիզեն եկած և ինձ դրացի եղած է․ գրեթե նույն տան մեջ կը բնակինք։ Ինքը մեծ հմտություն ունի, բնական պերճախոսությամբ կը փայլի, բնությամբ աշխույժ է, ձայնը կորովի և միանգամայն ներդաշնակ. այնպես որ խոսակցությունը նոր գեղեցկությամբ կը փայլի։ Ազատական գաղափարներու ներքև հանգետս ստրկության բարեկամ է, այսինքն կանանց նկատմամբ։ Հակառակ քու ազատական ձգտմանց, կուզե կանանց բարոյական կյանքն անձուկ շրջանակի մեջ բովանդակել, զի կ՚ըսե թե անոր սահմանն ընդարձակելը բարուց ապականությունը սաստկացնելու նպաստել է։ Ըստ յուր կարծյաց՝ կանանց համար գործողության ագատ դաշտ մի բանալն ոչ այլ ինչ է, բայց ցնդել տալու աշխատիլ անոնց հեշտագին բույրն որ անշուք և համեստ հարկի մեջ կամփոփի միայն։ Կուզե մեզ սահմանել ընտանեկան հարկն և հատկացնել Կեսարու նշանավոր խոսքը թե «Կինն և ոչ իսկ կասկածանաց ենթարկվելու է»։ Բռնավոր է, սակայն սիրուն բռնավոր։ Յուր կարծիքը բարձրաձայն կը քարոզե անտարբեր մնալով ներգործելու ազդեցության մասին, այնչափ անկեղծ է և ճշմարտախոս։ Բնական և ազնվական ձևերր գեղեցիկ ներգործություն

34