խնամատարության պաշտոնն յուր տան մեջ. ու մանուկն աճեցավ այնպիսի գեղով, որ շնորհաց իբր հրաշալիք կը ներկայանար երբ տասն և հինգ տարեկան էր՝ այսինքն նույն ժամանակին ուր Սիսակ զինքը տեսավ առաջին անգամ, գավառացվույն հյուրը լինելով։
Բազում փեսայացուներ խնդրած էին զօրիորդն ի կնություն, բտյց Պ. Գրիգոր մերժած էր զամենքն ալ, մասնավոր նպատակ ունենալով յուր դուստրը բախտակից ընելու այնպիսի մարդու մի՝ որուն փայլուն վիճակեն ինքը կարենար մեծ շահեր ակնկալել։ Այդ մարդը միակ գլխավոր նպատակ մ՚ուներ երկրիս վրա՝ այն էր ոսկի դիզել փառք, պատիվ, արժանապատվություն, զամեն ինչ կը զոհեր յուր արծաթապաշտ ճաշակին։ Միշտ այլոց դեմ դատ բանալու առիթ կը փնտրեր, ու չկար որևէ միջոց զոր արհամարհեր իրավունք ստանալու համար։
Ահա բավական մեծ գումար մի վտանգի ենթարկած էր նույն պահուն, ու մեր գավառացվույն հակառակորդն ազդեցությամբ զորավոր մարդ մի լինելով, պ․ Գրիգոր խոհեմություն համարեց հանձնել զյուր դատ պոլսեցի փաստաբանի մը ճարտարության, ու այդ նպատակավ Պոլսո ծանոթներեն խնդրեց մի մասնագետ՝ այնու պայմանավ սակայն որ պահանջումները չափավոր լինեին։
Սիսակ հանձանրարվեցավ ուրեմն պ. Գրիգորի, ու ներկայացավ նմա իբր օրինավոր փաստաբան, ձևերն առնելով անձի մի որ վստահ էր ըրածին վրա, ու տեղյակ արվեստի ամենայն նրբությանց։
Մեր փաստաբանն այն ինչ տեսավ զերիտասարդուհին, շլացավ անոր գեղեցկութենեն ու մտադիր եղավ գրավելու զայն։ Դժվարին փորձ մի չէր անոր համար երբ գեղեցիկ սեռն որսալու արվեստին մեջ նշանավոր հանդիսացած էր, նամանավանդ որ անմեղ աղջիկ մի գլխե հանելու վրա էր խնդիրը։
Իրոք հազիվ երկու շաբաթներ անցած էին, ու անփորձ գեղանին սիրահարության ալեկոծության մեջ անկած էր արդեն։ Սիսակ խոստացավ անոր հետն ամուսնանալ, ու հայտնեց թե մասնավոր պատճառներու համար հարկադրած էր նշանտվությունն հետաձգելու։ Առանց դժվարության հավատացուց աղջկան