Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այսինքն, տիկին,— ըսավ Ներսես,— կուտաք ինձ hոր մի կատարյալ իրավունքը քրոջս վրա, մինչև վերջը։

— Կատարելապես, քանի որ կը կամիք, և հօգուտ զավկիս,— ըսավ կեղծավոր եղանակավ մի։

— Զայդ կընդունիմ, զի վստահ եմ որ կինս մոր մի խնամք պիտի մատակարարե նմա,— ըսավ Ներսես։

— Ես ևս գիտնալով զայդ աղջիկս ձեզ կը թողում,— ըսավ կեղծավոր հրեշ մայրը։

— Բայց ձեզի համար ի՞նչ կրնանք ընել,— հարցուց երիտասարդն, եղանակավ մի որ կը հայտներ թե կուզեր անհիշաչար լինել հորն այրվույն համար։

— Ես,— պատասխանեց գոռոզ կինն,— ոչինչ կրնամ ընդունիլ ձեզմե երբ մտածեմ թե ձեր կինն իմ քովս վարժուհի էր:

— Եվ սակայն խորհեցեք միանգամայն թե այն անձն որ չամաչեց աշխատելու՝ գնահատվեցավ ինձմե, հասավ մինչև ձեր երբեմն վայելած ընկերային բարձրության աստիճանին: Կը տեսնեք ուրեմն թե աշխատիլը կազնվացնե։ Տիկի՛ն, լավ համոզվեցեք այդ բանին վրա։

— Եթե աշխատությունը կազնվացնե ըստ ձեզ, գեղեցկությունը թագավորել կուտա, և ես կուզեմ թագավորել։

— Սա տարբերությամբ, տիկի՛ն, որ աշխատությունը կը բարձրացնե մինչև ցվերջ կենաց, մինչդեռ ձերինին նման գահակալությունը նվաստ և ամոթալից անկմամբ կը վերջանա։

ՎԵՐՋ