Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ



Բուրբոնյանների ժառանգած իշխանությունը,— 1814 թ., երբ Նապոլեոն Բոնսւպարտը պարտվեց, եվրոպական մեծ պետությունները Վիեննայում հավաքվեցին կոնգրեսի։ Այդ կոնգրեսում առաջադրվեց լեգիդիզմի գաղափարը, այսինքն՝ 1789 թվի ռևոլյուցիայից առաջ եղած բոլոր թագավորական դինաստիաների վերականգնում։ Ֆրանսիայում կրկին գահ բարձրացան բուրբոնները, «որոնք ոչինչ չէին մոռացել և ոչինչ էլ չէին սովորել»։

1852 թ. հեղաշրջումը,֊ 1852 թվի դեկտեմբերի 2-ին ֆրանսիական կայսր Նապոլեոն 3-րդը, կամ Լուի Նապոլեոնն անցավ իշխանության գլուխ, որը և պատմության մեջ մտավ որպես «Լուի Բոնսւպարտի Բրյումերի "18-ի հեղաշրջումը»։

Սետանի տխրահռչակ օրը,–– (Սեղանի), 1870 թվի սեպտեմբերի 12-ին եղավ Սեդանի ճակատամարտը՝ ֆրանսիացիների և պրուսացիների միջև, որը վերջացավ ֆրանսիական Շալոնյան բանակի լիակատար ջախջախմւսմբ։

Բուրբոնյսւնք,— միապետական պարտիան, Բուրբոնների վերականգնման կողմնակիցները 1789 թ. ֆրանսիական րուրժուական ռևոլյուցիայից հետո։

Հանրապետականք,— խոսքը ֆրանսիական ռեսպուբլիկականներ Մարատի և Դոբեսպիերի մասին է։

Հասարակուրդյանք,— 1871 թվի Փարիզի Կոմունայի մասնակիցները՝ կոմունարները։

Խաչակիրներ,— 11-րդ դարում եվրոպական, հատկապես ֆրանսիական, գերմանական ու իսպանական ազնվականները հողի և ունեցվածքի մեծ կարիք էին զգում։ Անաշխատունակ, ռազմատենչ այս խավը, հարստության ծարավով տարվւսծ առիթ էր փնտրում արևելքում եղւսծ հարստության տեր դառնալու։ Առիթը ներկայացավ անմիջապես։ Մահմեդական ցեղերը արշավելով սպառնում էին Երուսաղեմին, որտեղ իբր թե թաղված էր տիրոջ՝ «Քրիստոսի աճյունը»։ «Տիրոջ գերեզմանի» փրկության նշսւնաբանով, եվրոպական ասպետները մի քանի արշավանք կատարեցին դեպի Արևելք։ Արշավանքի մասնակիցների զինանշանն էր խաչը, դրա համար էլ պատմության մեջ այդ արշավանքները կոչվեցին «խաչակրաց», իսկ արշավողները՝ խաչակիրներ։

Սալամայի ճակատամարտը,— (Իմա՛ Սալասինա) եղել է 486 թ. մ. թ. ա., որտեղ հունական նավատորմը ջախջախեց պարսիկներին և բարձրացավ Աթենքի հեղինակությունը։ 306 թ. մ. թ. ա. եղավ Սալամինայի երկրորդ ճակատամարտը Ալ. Մակեդոնացու դիսւդոխների և Եգիպտոսի միջև։ Հաղթեց Դեմետրեն։

Ենիչերիներ,֊ Սուլթանական Թուրքիսւյում, 16-րդ դարից սկսած հա, վաքում էին քրիստոնյա ազգաբնակչությունից գեղեցիկ, ամրակազմ երեխաներին, կրոնափոխության ենթարկում, մեծացնում, ռազմական դաստիարակություն տալիս, մեռցնելով նրանց մեջ եղած բոլոր լավ հատկանիշները, դարձնում էին ռազմամոլ ասպետներ և ծառայեցնում իրենց նպատակներին։ Կայսրության ներ–

649