Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գաղղիւս և գաղղիացիներ տերմինները, որոնք գալիս են հնուց՝ գալլերի ցեղ– անունից;

Ստամպոլ,— Ստւսմբոլ,— Կոստանղնուպոլիս, որը կառուցվել է Կոս– տանղիանոս կայսրի կողմից, հունական նախկին գաղթավայր ԲյՈւզանղիոսի տեղը և 330 թվին վերանվանվելով կառուցողի անունովէ դարձվել բյուգանդական կայսրության մայրաքաղաքը։ 1453 թվին, երբ թուրքերը գրավեցին այն, կործսւնեցին բյուգանդական կայսրությունը, Կոստանդնուպոլիսը դարձավ Օսմանյան կայսրների նստավայրը, իսկ հետագայում ստացավ Ստամբուլ անունը։ Արևմտահայ գրականության մեջ քաղաքի մասին գրողները տալիս են Կոստանղնուպոլիս, Կ. Պոլիս, Ստամպոլ անվանումները։

Քաղկեդոն,— 451 թվին Քաղկեդոնում եղավ եկեղեցական ժողով, որտեղ քննվեց Նեստորի և նրա կողմնակիցների խնդիրը։ Ժողովում քննվեց Քրիստոսի երկու բնույթի հարցը։ Այստեղ ձևավորվեց քաղկեդոնականություն (երկաբնակությունը): ՚

Սեղանավորներ,— սարաֆներ, պոլսահայ ամիրաների այն խմբավորումը, որը շնորհիվ իր դի զա ծ հարստության, գործարքի մեջ Էր մտնում թուրք փաշաների հետ և տնօրինում գավառներից գանձվող հարկահավաքման գործը։

Ամիրա,— համազոր Է պատրիկի։ Ամիրա են կոչվել հայ հարուստներից ոմանք, սկսած 1550-ից մինչև 1870 թվականները։ Ամիրաներ են կոչվել սեղանավորները, Բ. Դռան բարձրաստիճան պաշտոնյաները՝ «վառոդւսպետ– ներ», «արքունի ճարտարապետներ», Թուրքիայի ֆինանսական և այլ գերատեսչությունների տնօրինողները։

Բրուտոս,— Հռոմեացի ռեսպուբլիկական Դայոս, Հուլիոս Կեսւսրի ամե– նամտերիմ զինակիցը։ Բրուտոսը, իշխանություն ձեռք բերելու նպատակով, 44 թվի մարտի 15-ին մասնակցեց իրեն որդեգրող Հուլիոս Կեսարի դեմ կազմակերպված դավադրությանը և դաշույնով սպանեց նրան։ Նրա մասնակցությունը այդ դավադրության բոլորովին անսպասելի Էր Կեսարի համար, այդ պատճառով Էլ մահվան պահին ասաց. «Եվ դո՛ւ… Բրուտոս»։

Աննիբալա,— Հաննիբալ (243—183 թ. մ. թ. ա.), Կարյ&ագենացի նշանավոր զորավար և պետական գործիչ։ Փյունիկյան երկրորդ պատերազմի ժամանակ (218—201 թ.) Հաննիբալը պարտվեց, փախավ Հայաստան և Ստրսւ– բոնի վկայությամբ Արտաշես 1-ի հետ միասին կազմեց Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը։ Հետագայում Զամայի ճակատամարտում պարտվեց Սկի– պիոն Աֆրիկսւցուց։ Թշնամու ձեռք չընկնելու համար թույն ընդունեց։

վարոն,— Մսւրկ 8երենտիոս վարոն (116—27 թ. մ. թ. ա.), Հռոմեական ռեսպուբլիկայի շրջանի նշանավոր քաղաքական գործիչ, հայտնի Է նաև որպես «Լատինական լեզվի մասին» գրքի հեղինակ։

Կոռնիլիոս,— Լուկիոս Կոռնիլիո Սուլլա, (136—78 թ. մ. թ. ա.), 82 թվին մ. թ. ա. արևելյան արշավանքներից հաղթանակով վերադառնալուց հետո, 38 թվին Հռոմում հաստատեց «Սուլլայի դիկտատուրան»։ Հետագայում հրաժարվեց դիկտատորի լիազորություններից։ Չնայած դրան Հռոմի հասւսրակայ– նությունը նրա դաժանություններից սարսափած երկար ժամանակ երկրպագում Էր Սուլլային։ Սուլլայի հենարանը հռոմեացի ւսզնւխկաններն Էինւ

651