Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վշտանա, այլ և պիտի կորսնցնեմ յուր վրա ունեցած ազդեցությունս։ Տակավին այնքան դեռահաս է որ չկրնար սրտիս գաղտնիքն իմանալ և ներել։ Եվ միթե ընկերությունը կը ներե՞ որ մոր մի սիրտը բաբախե, երբ աղջկանը նաև նույնը կրնա գործել։ Ինչ փույթ ընկերության նախապաշարմունքը՝ ցորչափ խնդիրն ինձ միայն կը պատկանի. բայց կզգուշանամ երբ որևէ վնաս կրնամ հասցնել Հուլիանեիս սրտին կամ ապագային։

Երկրորդ օրը Հերիգան տեսա, բայց յուր դեմքն անթափանցելի էր, ոչինչ հայտնեց ինձ, մինչդեռ ամեն պարագայե օգուտ կը քաղե զիս կեղեքելու. ե՜րանի թե երևակայությանս խաղալիքն եղած ըլլայի։


Մայտա առ Տիկին Սիրա

Անհամբեր եմ հադորդելու քեզ ինչ որ անպատում ուրախությամբ կը համակե զիս․ օրհնյալ ըլլա երկինք, աղջիկս Լևոնին նշանեցի: Հուլիանեն և Լևոնն երկու սրտեր են իրարու արժանի։ Արդեն քանի ժամանակե իվեր կը թվեր ինձ թե աղջիկս Լևոնի ուշադրությունը գրաված էր, բայց որոշ բան մի չէի տեսներ բնավ։ Կը նշմարեի միայն Հուլիանեիս վրա սրտագրավ մելամաղձոտություն մի, կը լսեի յուր գաղտագողի հառաչանքն և այս ամենայն՝ անհուն վարանմունք կազդեր ինձ։ Օր մի երբ աչքերը կարմրած էին, դիտելով թե ինքը ծածուկ լացած էր, այնպես հոգիս ցավով համակվեցավ որ զինքը թևերուս մեջ առնելով հարցուցի իրեն վշտաց պատճառն: «Աղջիկս, ըսի, դու մորդ համար գաղտնի՞ք մ՚ունիս. ուրեմն չես սիրեր զիս. դու ուն՞իս արդյոք քան զմայրդ մեծագույն բարեկամ մի աշխարհիս վրա. ո՞վ առավել քան զիս կրնա սիրել զքեզ. խոստովանե ինձ վիշտդ զի կը հասկնամ աչքերեդ որ արտասված ես»։

Սկսավ լալ դառնագին և անխոս, գողտրիկ գլուխը թևերուս մեջ ծածկելով։«Կը սիրե՞ս զԼևոն, դուստր իմ սիրուն, ըսի, և այսպես լռին կը մաշի՞ս»։ «Մայրի՛կս, պատասխանեց, ա՜հ, ո՞ւր էր թե մեռնեի»: Նույն օրեն յուր խորհրդակիցն եղա.

46