Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հանձն չեմ առներ յուր անդորրությունը վրդովել խոստովանությամբս, և կարծել տալ իրեն թե Ղամոկղեսի սուրն անընդհատ գլխուն վրա կը շողա. նամանավանդ երբ պատվիրած էր ինձ տված նվերեն չի բաժնվիլ երբեք։ Ինչ՞ բացատրություն տամ իրեն, սիելի՛դ իմ, օգնե՛ ինձ խրատներովդ։ Երբ մարդս սաստիկ ճնշված Է ցավերով՝ ընելիքը չգիտեր, և վայրիկ մի կը տարակուսի նույնիսկ կենդանի ըլլալուն վրա։ Բազմիցս խոստացա գողը վարձատրել, հաստատեցի թե իբրև մասունք նկատելուս համար է որ այդչափ կարևորություն կուտամ այնպիսի դուզնաքյա արժեք ունեցող բանի․ բայց իզուր խոսեցա, իզուր խոստացա։ Բարեկամուհի՛դ իմ, կարծես թե գլուխս պիտի պայթի, զի կորստյանս մեջ աղետք մի կը գուշակեմ. կարծես թե տխուր նախազդեցություն մ՚ունիմ. ո՜հ․․․։

Թաղեցին Հրանույշը մոտակա գյուղերուն գերեզմանատան ծառի մի ներքև, զոր ընտրած էր ինքն անձամբ։ Ստեպ աղջկանս հետ կերթանք այցելելու յուր մենիկ գերեզմանին, որո վրա կը թափենք գեղեցիկ և անուշահոտ ծաղիկներ։ Այդ սիրուն հրեշտակը չգիտեր թե ինչ՛ վարանմունք և ինչ՛ ցավ պատճառեց ինձ. և սակայն երբեք դառն գանգատ մի յուր դամբանական անդորրը չի պիտի վրդովե, քա՜վ լիցի։ Պիտի աղոթեմ միշտ մերձ գերեզմանին ամենայն ջերմեռանդությամբ հոգվո մը որ կը պաշտե անոր հիշատակը։

Անցյալներն սաստիկ հուսահատելով՝ գնացի հոն աոանձին իրմե օգնություն հայցելու․ ծնրադրեցի հողին վրա և աղերսագին խնդրեցի իրմե որ մատանիս ինձ վերադարձնե։ Թվեցավ ինձ թե գլուխը կը շարժեր տխրագին, մինչդեռ ցավոց կայլակ մի կը սահեր յուր դալկահար դեմքեն վար։ Անշուշտ հուզյալ երևակայությանս հետևանքն էր այդ տեսիլն, և սակայն չգիտեմ ինչո՛ւ, կարծես թե միտքս անշարժ մնաց նույն միջոցին՝ մտածելու կարողությունս կորսնցնելով, ինչպես և զգալու։ Սոսկալի նախազդեցությամբ կը մաշիմ ու կը մահանամ. և սակայն հարկ է որ Հուլիանեիս չհայտնեմ վարանմունքս, մոտակա ամուսնության երջանկության լույսը չնսեմացնելու համար տխրությամբս, և դեռ երեք ամիս պետք

57