Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պահելով՝ մշտատև երջանկություն կապահովենք մեր անձին․ կրնա՞ս արդյոք զայդ հաստատել այն անձանց նկատմամբ որ մատանի կը կրեն։ Կ'ընդունիմ թե՝ մատանին կորուսած մարդը տարաբախտ եղած ըլլա, բայց ոչ թե այդ զրկման պատճառավ, այլ անտեսանելի, աննշմարելի և հետևապես անդիմադրելի պատճառներով՝ որք զանազան իրերու ծնունդ տվին տխուր վերջավորություն մ'ունենալով մեր նկատմամբ։ Բայց ինչ որ մենք վերջացած կը համարինք, շարունակություն մ'է որ նոր իրեր երևան կը հանե, մեկը մյուսին հաջորդել կուտա, ուրիշ հետևություն կ'արտադրե, ուրիշի մի ծագում կուտա, որով հետզհետե իրաց շարունակությունը կը հաստատվի։ Մեկ պատճառե ուրիշ բյուրավոր պատճառներ առաջ կուգան, տար-բեր ազդեցություններ կունենան, տարբեր շարժումներ կարտադրեն, տարբեր եզրակացություններ կը գոյացնեն, տարբեր զգացմանց ծնունդ կուտան։ Ամեն մարդ առավել կամ նվազ բաժին մ'ունի այս ընդհանուր շարժումեն. և սովորաբար ինչ որ մաս է՝ ամբողջություն կենթադրվի, ինչ որ հետևանք է՝ պատճառ։

Ի՞նչպես մետաղը մարգարեական ոգի կրնա ունենալ ապագա աղետք մի հայտնելու համար՝ և կամ ի՞նչ զարմանալի ազդեցություն՝ վեպքեր պատրաստելու և անոնց ուղղություն տալու։ Կուրանանք մինչև չտեսնելու աստիճան ինչ որ ամենապարզ խորհրդածությունը հայտ հանդիման ցույց կուտա մեզ։ Կարծես թե մարդկային միտքը միտում մ'ունի մոլորությանց մեջ թափառելու, և միշտ լույսեն խույս տալով խավարին մեջ ահաբեկ շրջելու։ Մարդս կ'ուզե անպատճառ շղթաներ տալ յուր մտաց և անոնց բեռին ներքև լլկիլ ու տառապիլ։

Քեզ վերադառնալով, Մայտա՚, գուցե առարկես թե ըրած կորուստդ այլևայլ կասկածանաց զքեզ ենթարկե գտնված վիճակիդ մեջ, թեև կարծեմ թե ավելորդ է երկյուղդ քանի որ Տիգրան բավական կը ճանաչե զքեզ, և հետևաբար որևէ կաս֊ կածե կրնա ազատ ըլլալ։ Եթե իրեն հայտնած ըլլայիր եղելությունն ամենայն ճշմարտությամբ, արդեն մտատանջություններդ վերջացած պիտի ըլլային, և մանավանդ այդ խոստովանությունն

59