Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


եղած էր նա, և ոչ մեկ ուրիշ պատկեր անորը կրնար ջնջել։

Վերադարձավ երկրորդ անգամ, և այն ժամանակ հառաչանքս բավական լսելի կընեի։ Բայց համարելով թե չէր լսեր կամ չէր ուզեր լսել, ստույգ է որ հառաջադիմություն չէի ըներ գտնված վիճակիս մեջ և հուսահատությամբ կը մաշեի։ Օր մի վերջապես արիացա և հայտնեցի իրեն սրտիս վիճակը․ ցրտություն հայտնեց ինձ, ամուսնույս հետ ունեցած ազգականությունը հիշատակեց, անոր նկատմամբ ունեցած երախտագիտությունն, և դեռ չգիտեմ ինչե՛ր։ Այսպիսի անտարբերություն մի մեծագույն նախատինք մ'էր իմ շնորհացս նկատմամբ, երբ մեկ նայվածքս իբրև պարգև կը նկատեի։ Ոչ, չէի ներեր իրեն, սակայն կը հուսայի միշտ։ Բայց դառնությանս չափը լրացավ երբ հանկարծ օր մի իմացա յուր սերն ուրիշ կնոջ մի նկատմամբ։ Արհամարհել զիս ուրիշի համար. ուրեմն այդ էր պատճառն յուր կեզծ առաքինության։

Գիշեր մի երբ ամենքը կը ննջեին, և ես միայն անքուն կը տքնեի, զգացի հանկարծ Տիգրանա սենեկին դռան ճռնչելը․ ոտք ելա, լրտեսեցի զինքն և տեսա․․․ գիտե՞ս ինչ․․․․ ծնրադրած զդա կնոջ մ'առջև։ Տեսա նաև որ մատանի մի կը հաներ անոր մատեն և ի փոխարեն ուրիշ մի կանցըներ․ կարծեցի թե հուսահատութենես պիտի մեռնեի։ Լռեցի տեսածս, անոնց գազտնիքը պահեցի, ցավս սրտիս մեջ թաղեցի, վրեժխնդրությունս միայն կանգուն կեցավ, և երդվա բաժնելու այն երկու սրտերն որ զիրար կը պաշտեն, և որք կը կարծեն թե ոչ ոք տեղյակ Է իրենց սիրույն։ Այղ մսարդը Տիգրան Գնդունին է, և կինը՝ Մայտան։ Ահա հնչեց գործելու ժամն․ վրեժս լուծե՛ և հետո եկո՚ւ սրտիս մրցանակն ընդունիլ։ Հրանույշ մեծ ծառայություն մատույց ինձ Մայտային մատանին կրելովը, զի յուր մահվանե վերջը գաղտնապես հափշտակեցի զայդ։

Արդ գնա՚ գտի՛ր Տիգրանը. համոզե՛ զինքը Մայտայեն սիրվելուդ, և իբրև ապացույց՝ ցույց տուր մատանին որ իրեն ծանոթ տառերովն դրոշմված Է։

Լավ ծանոթացած եմ բնավորությանը. Օթելլոյի նման նախանձոտ մ'է, և ոչ երբեք կը հաճի ամուսնանալ կնոջ մի հետ

64