Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կասկածանաց տեղի տված է։ Եթե նա նամակ գրե Մայտային, և կամ սա՝ Տիգրանին, նամակներն կը խոտորեցնեմ Մայտայի սպասավորին միջնորդությամբն։ Փոփոխակի լռությունը զանոնք մոլորեցնելով՝ երկուքն ալ իրարմե մատնված կը կարծեն, և իրարմե կը բաժնվին։

Այժմ մոռցած եմ զՏիգրան. կրած նախատինքս կը հիշեմ միայն, և ես նախատանաց երբեք չեմ ներեր։ Պիտի տեսնեմ վերջապես Մայտայի կասկածներով տանջվիլն, և հուսահատությամբ նվաղիլը։ Պիտի պատճառեմ անոր՝ ինձ պատճառած սոսկալի վշտերը․ պիտի վառեմ սրտին մեջ այն դժոխքը որ լափեց զիս. և յուր դժբախտության վկա ըլլալով՝ իմ անցյալ ցավերուս հիշատակը պիտի ջնջեմ․ ազատորեն պիտի շունչ առնեմ․ վերջապես պիտի ապրիմ զքեզ սիրելու համար միայն. սերս պիտի չափվի վրեժխնդրությանդ չափով։ Երբ պատրաստ ըլլաս մեկնելու՝ եկու որպեսզի բերանս երկրորդե քեզ գրչիս գրածները։ Եթե զքեզ ընտրեցի իբրև վրեժխնդիրս, այնու պատճառով է որ լավ համոզվեցա թե զքեզ միայն կրնամ սիրել Տիգրանեն վերջը։


Պետրոս Թ․ … առ Հերիգա

Ամեն վայրկյան որ կանցնի, երջանկութենես մաս մի կը գողնա․ վաղն ուրեմն կը փութամ գալ հրամաններդ ընդունիլ, և հետևյալ օրը կը մեկնիմ։ Որչափ զարհուրելի Է քեզմե բաժնվելու գաղափարը․ բայց քեզ ծառայելու փափաքս միակ մխիթարությունս պիտի ըլլա։ Ի՜նչ Է կյանքն առանց քեզ եթե ոչ ցամքած ովկիան մ'որ կաթիլ մի ջուր չունի անգամ։ Կը կրկնեմ քեզ, սիրտդ շահելու համար ոճիրն ու մահը կանգոսնեմ, անտարբերութենեդ կը վախնամ միայն։


Մայտա առ Տիկին Սիրա

Բավական ժամանակե իվեր Տիգրանեն նամակ չեմ ընդունած։ Ւ՞նչ կը նշանակե արդյոք այդ լռությունը։ Չեմ համարձակիր, ոչ, չեմ համարձակիր կարծելու թե զիս մոռցավ արդեն․

65